ԻՐԱՆԻ ՀԵՏ` ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ Ա. Մ. «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը երեկ հավանության արժանացավ Հայաստանի կառավարության կողմից: Համաձայնագիրը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական եւ դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ եւ գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: Նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը կխթանի երկկողմ զբոսաշրջությունը, առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով ՀՀ եւ ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելությունների համար: |