RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-06-07 21:39:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5766, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԵՇՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ

Թատերագետ Տիգրան Մարտիրոսյան

Երբ երկրումդ սերիալասուն տնային տնտեսուհիներից սկսած մինչեւ վերջին ճիչի սնդուսափայլ կոկետուհին T-90 տերմինն են քննարկում, եւ երեխաները խաղալիք տանկերի փոխարեն սահմանում մերոնց խոցած հրասայլերի թվաքանակով են տարվում, անգամ խիստ մասնագիտական մտորումներդ ակամայից ապրիլյան դեպքերին են միտվում: Սակայն տխուր իրողության խորապատկերոմ ամենքին հպարտության զգացումով պատելուց զատ, շատերին եւս մի հարցի պատասխան էր հետաքրքրում: Ինչու՞ առաջնագծում հայ զինվորները կյանքի գնով չեն լքում հրամանատարին ու մարտական դիրքը, նույնիսկ, երբեմն բահերով ձեռնամարտի են բռնվում կրակային զենքով կռվող թշնամու հետ, իսկ վերջինս իր զինամթերքն ու ծառայակցի դին մարտի դաշտում է թողնում: Խուճապի հուզական վարակին տրվելով շնչակտուր ճողոպրում է:

Հակասության կոնտրաստայնությունն ակնհայտ է, բայց, քանի որ Հայաստանի առավելությունների ու թերությունների համակեցության ֆենոմենը ամեն օր սեփական մաշկի վրա տարբեր հանգամանքներում զգում ենք, ուստի իրողության պատճառները ներազգային ինքնահայեցումի մեջ չենք փնտրի: Չափազանց մեծ է վտանգն ընկերանալու մարդկային ճակատագիրը տողավճարով վաճառող այն բառախաղացներին, որոնց սրտում ծվարած հայրենասիրության վերջնահանգրվանը ծոցագրպանն է: Ավելի պարզ` զերծ կմնանք ճռճռան ճառերով ինքներս մեզ մեր ազգային որակների հետ եւս մեկ անգամ ծանոթացնելուց: Պակաս գայթկղիչ չէ նաեւ վայ հարեւանի արյունահեղությունները հիշատակող անեծքախառն ողբ ու կոծին ինքնամոռաց լծվելն ու զոհի բարդույթով կոմպլեքսավորվելը: Թուրքերն ամենաիսկական բարաբարոսական խաժամուժի հռչակ դեռեւս 1500-ականների սկզբներից ունեն, եւ լոկ հայերի նկատմամբ արածն ի մտի բերելով` լավագույն դեպքում, հուզումնածվատ բարոյավեպերի վաղածանոթ տիրույթում կմնանք: Ու թեեւ երեւույթի հանդեպ համաժողովրդական վերաբերմունքն ընկալելի է, նույնիսկ` ըմբռնելի, բայց եղելությունը քիչ մը գիտական սթափությամբ արծարծենք: Ծալենք առայժմ զգացմունքներն ու քայլ առ քայլ պատճառաբանելով դատենք իրողությունը:

Այստեղ շատ ավելի կարեւոր է հակառակորդի հոգեկերտվածքը` էթնիկական խառնվածքը, ազգային մենտալիտետը եւ նրանց ներքնատեսակի ձեւավորմանը մասնակցող մնացյալ հանգամանքները բազմակողմանիորեն ուսումնասիրելն ու ըստ էության հասկանալը: Վերլուծաբար բացատրել իրավիճակներին ադրբեջանցիների հակազդեցությունների պատճառական առանձնահատկությունները: Ազգային բնավորության այն առանձնաձեւերը, որոնք հասարակարգային թանաքով թարմացվող պատմական անցյալի կնիքն են կրում: Խնդիրը, բավական տարողունակ ու բազմաշերտ լինելով, լեզվաբանական, փիլիսոփայական, տարաբնույթ հոգեբանական, բարոյագիտական, կրոնական, պատմաքաղաքական համակողմանի ուշադրություն է հրավիրում: Ինչպես նաեւ` մշակութաբանական, քանզի անցյալի արտագենետիկական հիշողություն արվեստը մարդու բնության հանդեպ չի կարող անտարբեր լինել: Մանավանդ` մարդու հոգեկանի զարգացման պատմամշակութային տեսությունը թույլ է տալիս ադրբեջանական թուրքերի վերքաձեւերը էսթետիկական զգացմունքի ու հոգետրամաբանական կազուսների փոխազդեցությամբ դիտարկել:

Այսպիսով, նենգամիտ սահմանակցի ռազմաղաքաքական վարքագծի նախասկզբնական ակունքներին մոտենալիս ՙառաջին իսկ հայացքից` հարցի սլաքները հակահերոսականի պատճառահետեւանաքային կողմն են ուղղվում: Ակնառու է դառնում, որ կովկասի թաթարներ կոչեցյալների էությանը, ըստ ամենայնի, խորթ եւ անհասանելի է հասարակական կյանքում վեհության հետ կապվող հերոսությունը: Նեղ անձնական մանրին հակադրվող հոգեզգացական մի առանձնահատկություն, որը հանուն ընդհանուրի նույնիսկ անձնազոհության քաջություն է պահանջում: Ու ամենեւին պատահական չէ, այն իրողությունը, որ գեղագիտության ըմբռնմամբ` ողբերգականի արտահայտման ձեւերից մեկը հենց հերոսականն է համարվում: Դեռեւս հնագույն ժամանակների խորհրդակերպումներում գաղափարի աշխարհը վեհ էր, ազատագրված ու ողբերգական: Անշուշտ, սա նաեւ կամային որակի դրսեւորում է, քանի որ նմանօրինակ քայլը ուժերի գերլարմամբ` ընդունված չափանիշներին գերազանցող դժվարությունները հաղթահարելու վարքային ինքնակարգավորում է թելադրում: Ազգային բնավորության ու մշակույթի մեջ փոխներթափանցած անսահման ինքնանվիրումի ռոմնտիկա: Պատկերավոր ասած, մահվան կենսաբանական վախի արհամարհում: Ի վերջո, նույն վեհը սկսվում է այն պահից, երբ մենք հաղթահարում ենք երկյուղը, որն անտեսելու ադրբեջանական ուղին արհեստական միջոցներով գիտակցության թմրեցումն է:

Առավել հետքրքիրն այն է, որ նրանց պահելակերպն այս պարագայում բնավ անբնական չէ: Եթե վախը ՏՀԱՃ հուզական վիճակ է, ապա, տրամաբանորեն, քաջությունը պարզապես հակացուցված կլինի հաճույքը գերակայություն դարձնող չակերտյալ դրացու համար, ինչը մենք ստորեւ հիմնավորապես ապացուցելու առիթ դեռ կունենանք: Վախկոտության բարոյահոգեբանական հարուցիչներից մեկն էլ, ի դեպ, էգոիզմն է, իսկ միայն իր համար ապրողը մեղմ ասած հեռու է ընդհանուր շահի գիտակցումից ու դրա հերոսական պատասխանատվությունից: Այդպիսին լինելու շարժառիթը, թերեւս, բարդությունների դեմ չպայքարելն ու դրանց ցավալի հետեւանքներից գլուխն ազատելն է` խուսափողական հեշտ ճանապարհին հակվելը: Այլ կերպ ասած, ծուլամտորեն հաշտվում են այն մտքի հետ, որ առաջացած խնդիրներն իրենց փոխարեն մեկ ուրիշը պետք է լուծի: Դժվարության հանդեպ ունեցած վախի նախատրամադրվածությունն, անշուշտ, առաջին հերթին խթանում է դավաճանության գործոնը: Բացի դրանից, թեկուզեւ անուղղակիորեն, բայց եւ այնպես, այն խոչընդոտում է նաեւ մարդու կամքի ազատության բնականոն ընտրողական ընթացքին: Խաթարում նախրամտության խոչ ու խութերով, որովհետեւ ազատության հասկացողությունը միայն մարդու հետ է հարաբերված եւ կապակցված: Միակ մի էակի հետ, որն ի վիճակի է ազատ ընտրություն կատարել բանականությամբ եւ դատողականությամբ, ի տարբերություն բոլոր մյուս կենդանի արարածների: Մնացյալ շնչավորներն ընտրում են միայն հարկադրված զգայականությունից, ինչը, որ մարդն ի վիճակի է բնականորեն զսպել:

Այդպիսով, կամքը հաշմելով մտազգացական տիրույթում նպաստում է նաեւ կենդանական ստրկամտության հոգետրամաբանական արմատավորմանը: Ադրբեջանական իրողության մեջ տվյալ երեւույթը փնտրելու համար անդառնալի հեռուներում մխրճվելու կարիք չկա: Աքրամ Այլիսլիի "Քարե երազներ" ստեղծագործության ժողովրդախոսակցական լեզվաշերտում անսքող դրսեւորվում է Ադրբեջանում տիրող հասարակարգի ճորտատիրական մթնոլորտը: Երկրի առաջին դեմքի մասին խոսելիս` մտավորականները` անկախ իրենց աշխարհայացքային դիրքորոշումներից, նրան ՏԵՐ անվանակոչումն են տալիս: Ենթագիտակցական իներցիայով մատնում իրականում իրենց գլխի տերը չլինելու ինքնագիտակցումը: Պարզից էլ պարզ է, որ գործ ունենք ստրկատիրական աշխարհընկալումից ծագող ծառայամտության հետ, ինչը էթնիկ մասշտաբի հասնելու դեպքում ախտաբանական երեւույթ է հարուցում: Կհարցնեք, այդ ինչպե՞ս, ո՞րն է պատճառը: Խնդրեմ. ավելի դյուրին է կոմֆորմիստական քծնանքով ծառայելը, քան թե խոչընդոտների հանդիպելով արժանապատվության համար պայքարելը:

Գաղտնիք չէ, որ ասպետական արժանապտվության պատկերացումներից սերած միջազգային իրավունքի համակարգի արգասիքը հումանիզմն է: Արժանապատվության զգացումի բացակայությունն էլ մասնակիորեն բացատրում է ռազմագերիների կամ զոհերի հանդեպ ադրբեջանցիների ցուցաբերած նախնադարյան վայրագությունների հակահումանիստական մոլագարությունը: էթնիկական սադիզմով մարդասիրականայն նորմի ոտնահարումը, ըստ որի` անքննելի է մարդու արժանապատվության հարգանքը: Խոսքը ռազմական հանցագործության պսեւդոհերոսական սուբլիմացիայի մասին է, ինչով չգայթակղվելը, վախի աֆեկտային աստիճանում գտնվող ագրեսիվ ազերիների պարագայում, չափազանց դժվար է: Նրանց համար ամենից հեշտը հակառակորդի խոշտանգումով ու վերջինիս դիակի մասնատումով ֆրուստրացիոն թշնամանքից կուտակված հոգեգրգռիչ ատելությունն ու վախի այսրոպեական պարպումն է: Մարդու զարգացման եռաստիճան համակարգի ամենավաղ` վայրենության շրջանի ծիսակարգի հաճույքում մխիթարություն փնտրելը: Գերագույն առմամբ այդ հանգստությունը չգտնելով, "մարդակերային" մասնավոր հրճվանքը կոլեկտիվ էքստազի հունով զարգացող հիստերիկ հիացումի աստիճանի հասցնելը:

Քաղաքակրթական այդ ատրոֆինան անհնար է բանականության նժարով ծանրութեթեւ անել, քանի որ 21-րդ դարում դիապղծումը միայն հոգեկան շեղմանՙ "տեղափոխման նեւրոզի" դեպքում է ընկալելի: Նեւրոզն իր հերթին հոգեախտաբանական դասակարգման աղյուսակում պսիխոգեն հիվանդությունների շարքին է պատկանում: Ցավալիորեն նաեւ մտախանգարման(խելքից ծարավ դրացի ունենալը շահեկան չէ), որովհետեւ մեզ հարեւանակցած թուրքախոս ցեղախմբերի հնավանդ ագրեսիայի տեւականությունը պաթոլոգիայի եւ նորմայի սահամանագծում զարգացող պսիխոզի ախտանշան է: Հոգեբանական պաշտպանական մեխանիզմից սկիզբ առնող նմանատիպ հիվանդագին դաժանությունը սեփական ուժի ապացուցման կեղծ ուղին է, որը սադիստական սին տղամարդկության ցուցախիզախման ժանրից է: Չէ՞ որ կեղծիքի եւ բնականության մարդաբանական մարտավկաները նույնպես հեշտն ու դժվարն են:

Միջին սրության ուշադրության դեպքում նույնիսկ նկատելի է, որ թուրքալեզու այս էթնոսի տեսակային վերլուծության ուղեծրում քանիցս հանդիպում է կարծես թե եզրային հավակնություններ հետամտող ՀԵՇՏ բառը: Իր գործունեությունը ձեւաստեղծելիս հեշտին ձգտելն, ինչ խոսք, մարդու բնահոգեկան ու քաղաքկրթական հատկությունն է, բայց երբ կենսական ինքնակազմակերպման դյուրացումը ծայրահեղ` պարզունակության աստիճանի է հասնում, գործընթացը գլոբալիզացիոն զոմբիացման է փոխակերպվում: Անհատին աստիճանական բազմաբնույթ բթացմամբ տանում է կենսաբանական ռոբոտացման: Այդուհանդերձ, երեւույթին մակերեսային մոտեցում չցուցաբերելու նկատառումով բնորոշիչ բառի բուն բնույթի մեջ` ստուգաբանական խորքերը ներթափանցենք: Նույնարմատ բառերի հետ համեմատելով եւ զուգաձեւերը համադրելով հեշտի ծագումն ու բնիմաստը պարզաբանենք: Ցանկացած լեզվի հնության հետ մեկտեղ բառապաշարի կենսահոգեկան հարստությունն է մեծանում, եւ բառարանային կարճառոտ էքսկուրսը փաստեց է, որ տվյալ համատեքստում հետաքրքրություն հարուցած հասկացությունը ամենեւին միանշանակ չէ: Այն ունի թե՛ ածականական, թե՛ գոյականական նշանակություն, հետեւաբար, նաեւ` կիրառում: Թեպետ, երկուսն էլ իմաստային փոխներթափանցումների տիրույթում են գտնվում: Ասել է թե` ինչի եւ ինչպեսի հարբարությունները փոխհայտածումներով են առերեսվում: Մանրամասնենք:

Ածականական նշանակության ստուգաբանական ճշտումը պարզորոշում է, որ այն իրանական աղբյուրներից փոխառված histan հեշտացնել բառաձեւն է: Որեւէ գործի հեշտ իրագործումը հայտնի է, որ հաճելիության զգացողություն է առաջացնում: Մյուս կողմից էլ, եթե, իհարկե, անձը մազոխիզտ չէ, հաճույքն հեշտորեն ապրվող ներքին վիճակ է: Կենսահոգեկան այս ինքնակա զուգահեռն է, թերեւս, հաճույքի հետ հեշտի ներիմաստային աղերսները ներհյուսել` ստեղծելով այսպես ասած հարանունային տարանշանակության անհրաժեշտությունը: Բերենք բառիմաստի ընդլայնման մարմնահոգեկան օրինակները: Հեշտ բառարմատն ունեցող իգական սեռական օրգանի տեղամասի ներկայիս անվանումը, ի տարբերություն շինծու ամոթխածությամբ անատոմիական եզրը իբրեւ գործարան դիտարկող ԽՍՀՄ ժամանակշրջանի բառարանաստեղծների(շնորհակալ լինենք` բացատրական զավեշտը հոսքագիծ հասկացողությանը չի հասել), հին հայերենում եւ՛ գործի հեշտ ընթացք, եւ՛փափուկ հարամարավետ անկողին է նշանակել: Նույնիսկ սեռական ակտի մարմնական նվաղուն-հեշտության զգացողության մերօրյա անվանումն ի սկզբանե զուարճանալ, փափկանալ եւ վերջապես` հեշտանալ նշանակությունն է ունեցել:

Հասկանալի է` ներզգացական առումով փափուկը պիրկ ու կոպիտից հաճելի է, եւ այս մտահայեցումով նաեւ լեզվական նախաձեւերում հեշտը դյուրինից բացի որպես հաճույք է ընկալվում: Այդ իսկ պատճառով հեշտակից ասելով հասկացել են հաճույքների, ուրախության ընկեր ու դրանց մոլուցքով գերվածներին հեշտոտ-տռփոտ, հեշտախտաւոր, հեշտասԷր, հեշտամոլ էին կոչում: Թեեւ նույն հաճույք բառի հիմքը կազմող սկբնարմատն Էլ է իմաստային անցումներով ձեւավորվել, որոնք լեզվաստեղծման ծանծաղուտներում են ծպտված: Արմատային հաճ-ի սկզբնիմաստը իրանական hac-հետեւելից է փոխառվել: Այնուհետեւ, հնդեվրոպական sek-յարիլի ազդեցությամբ ու իմաստային զարգացմամբ հասկացութենական հասցեն փոփոխությունների է ենթարկվել: Հաջորդաբար սկսել է նշանակել հոժար, համաձայն, յարմարիլ, պատշաճել, դուր գալ` աստիճանաբար գրաբարաում համանունային կարգավիճակ ստանալով: Քերականական երկատումով տարիմաստվելով հեշտի նման հաճը նույնպես ածականի ու գոյականի համտեղ օգտագործման սեփականությունն է դարձել: Հաճելի քաղցրից բացի, բնականաբար, հաճը նաեւ որպես հաճույքէ ընկալվում, որոնց անշահախնդիր միջնորդը կարելի է համարել հաճառութիւն-հրճաբան-ընտիրաբանը:

Եղած փոխպատճառաբանական համախոսության օրինակները հիմք են տալիս կասկածելու, որ հեշտը հաճույքի, հաճույքն էլ` հեշտի լեզվահոգեկան դարձերեսն է: Այլապես պատահականության բերմունքի մթին հանելուկ կլիներ իրերի եւ նրանց անունների միջեւ եղած ներքին կապի միջնադարյան պատկերացումը: Կթվա, թե վարկածաշինական հովերով տարված ապրիորի ենթադատողություններ ենք անում, բայց մեր մեղավոր կարծիքով` նշյալներից յուրաքանչյուրի չարաշահումը հաճույքի եւ հեշտության հարապտույտի մեջ է ներքաշում: Ոչ միակողմանի ներկապակցվածությանը համարժեք երկակի հետեւանքներ հարուցում, քանի որ հեշտի հոգեզգացական հաճելիությունն ու հաճույքի հոգեֆիզիկական հեշտությունը ոչ թե խորին, այլ ներքնաներքին փոխազդեցություններով են զարգանում ու հոգեբանական կախվածություն առաջացնում: Խոսենք Ադրբեջանին վերաբերող "հեշտաբանական" փաստերով: Առաջնահերթ հիշարժան է երկրի կառավարման կարգի դյուրինությունը:

Ալիեւների ընտանիքն ու նրանցից ոչ պակաս կարճամիտ շրջապատը իշխանությունը ձեռքից բաց չթողնելու համար բռնատիրական խստագույն հսկաման ձեւաչափով է առաջնորդվում: Տոտալ վերահսկման համակարգն էլ պարզունակ ղեկավարման մոդելն է, որի իրագործման մեխանիզմներից մեկը ինֆորմացիոն հոսքերի վակուումացումն է: Ճշմարտության հետ աչք աչքի լինելը եղելությունը թաքցնելուց բավական բարդ է: Զոհերի իրական թվի, պատմամշակութային ճշմարտության հանրայնացումը իր հետ միասին պատասխանատվություն կրելու ծանր հետեւանքներ կստեղծի: Կեղծ հիշողության հորինված անցյալով ոգեսնված բարոյապես բութ զանգվածը, իրականությունից ապտակվելով կարող է անկառավարելի վնասակար դառնալ: Ներքաղաքական նմանօրինակ անհարմարությունից խուսափելու նկատառումով անաչառ հիշողությունից զուրկ ակնթարթի էակների համար նախընտրելի է դառնում հասարակությանը ինֆորմացիոն քաղցի մեջ պահելը: Սեփական ժողովրդին տեղեկատվական ամենակերությամբ տառապող կենսաբանական միավորի վերածելը: Ասա` ինչ իրավակարգում ես ապրում դու, եւ կասեմ` ինչ ես դու:

Մի խոսքով, առաջ է գալիս հանրային դեգրադացիան, որովհետեւ ինֆորմացիայից զրկված մարդը պատրաստ է անքննադատորեն որպես հավաստի ճշմարտություն ընդունել նույնիսկ ամենակասկածելի աղբյուներից ստացված ասեկոսային ու անհավանական ցնորամտությունը: Այդ թվում նաեւ մի քանի տասնյակ տարիների տեւական քարոզի արդյունքում էթնիկական ֆրուստրացիայի ստերեոտիպ դարձած թեզը` բոլոր անհաջողություններում քավության նոխազ հայերի մեղքի եւ նրանց իսպառ ոչնչացնելու մասին: Ընտրված գաղափարախոսությունը անկասկած մենիշխանական սուլթանատի ավտորիտար համակարգին է ծառայեցվում, որի ազդեցության տակ գտնվող դավաճանամետ ադրբեջանցիները սկսում են ամբոխավարային սկզբունքով կառավարվել: Այդպես անհակաճառ բռնակալին հեշտորեն ենթարկվող պսեվդոհասարակությունը նախասկզբնական հոգեկանի արխետիպային մակարդակում է պահվում: Ի սկզբանե բացառվում է բարդության վտանգ ներկայացնող ցանկացած ինդիվիդուալը:

Նմանօրինակ բռնասիրական ամբոխավարությանն էլ բնորոշ է խմբակային հոգեբանության ֆենոմեն մոլեռադնությունը: Այնու, որ նրանք էթնիկ հոգեբանության տեսանկյունից խորին կրոնական մոլագարության հետեւորդներն են: Բառիս ամենախորին իմաստով անհանդուրժողականության դասական նմուշ. եթե քրիստոնյան ուրիշ հավատքի հետեւորդին այլադավան է համարում, ապա մուսուլմանը, իսկ մասնավորապես` կրոնական ռասիզմի ֆանատիկոս թուրքերը, Ալլահին չերկրպագողին, թշնամաբար իրենցից ցածր համարելով, անհավատ կամ գյավուր են կոչում: Վերացական սահմանադրության դերակատար կրոնը խաչապաշտների դեմ ատելախառն պայքարը հավատքի զառանցանք հազավաթով սրբացման է ենթարկում: Ասել է թե, անիրավության օրինկանացմամբ Ջիհադ հայտարարում, որում այլակրոնի ունեցվածքի հափշտակումը դիտվում է, որպես մեղքերի թողություն եւ դրախտի հավերժական ուղեգիր երաշխավորող աստվածահաճո արարք: Տիպիկ զավթողական մարմաջի տեր ավազակախմբի թալանչիական պարզունակ ռացիոնալիզացիա` ինքնարդարացում է սա, քանզի ծույլ ելուզակի համար հեշտ է արյուն հեղելով խլելը, քան թե քափ ու քրտինք թափելով ստեղծելը:

Ստացվում է` նրանց այլատյացության պատճառներից մեկն էլ դյուրաբար հարստանալու ակնկալիքներն ու դրա զուտ նյութական արժեքի մակերեսային հաճույքի կանխավայելումն է: Պատվանշան հարստությունը թվացյալ սոցիալական դիրք ու համապատասխան վայելքներ ապահովող ուժ է: Ի դեպ, հեշտ գումար վաստակելու, եւ հաղթանակով սեփական խելամտության հաճույքը վայելելու կարծեցյալ ձեւերից մեկն էլ մոլեխաղերն են: Հետաքրքրրությունների անկայունությամբ աչքի ընկնող երերուն խմբի պսիխոպատներին հոգեբանական կախվածության մեջ պահող այն զվարճաձեւերը, որոնք մարդու մեջ ի բնե եղած խաղային տարերքն են շահագործում: Չմոռանանք հիշեցնել, որ պսիխոպատիան բնավորության եւ խառնվածքի կայուն տգեղ գծեր ունեցող հոգեկան երեւույթ է, որի առաջացմանը նպաստում է վատ միջավայրն ու հոռի դաստիարակությունը: Իսկ Ադրբեջանի ղեկավարման գլխին կանգնած երկրորդ սերնդի Ալիեւի խաղատնային արկածները անհիշելի ժամանակներում չեն եղել: Չգիտենք, թե կրոնական պատկանելությունը որքանով է նպաստել բելոռուսական հումքից ռուսական արտադրության կոտոշներով զարդարված բռնակալի խաղամոլային արկածախնդրությանը, բայց որ նրա ղեկավարած երկրում դավաբանական վերոհիշյալ հիվանդագին ագրեսիան բանահյուսական խորությամբ է արմատավորված, ավելի քան վստահ ենք:

Ազգային մտածողության համահավաք համարվող "Կորկուտ պապիս գիրքը" էպոսում օրինակելի ու խրախուսելի արարք է Ռամիլ Սաֆարովի ու Ցավադ Ցավադովի պես քնածների ու անպաշտպանների արյուն թափելը` նրանց թալանելն ու գլխատելը: Բերնեբերան փոխանցված այդ պատումի կերպարներից տարեց հոր երազանքների երազանքն է, որ որդին գոնե մի հազար գյավուրների գլխատեր, ինչը բեյերի կողմից պարգեւատրումով կգնահատվեր: Ասել կուզի, որ ադրբեջանական ազգային խեղված մտածելակերպի մեջ միջկրոնական զգեստավորում ունեցող մահվան տենչը թալանչու հաճույքի ենթագիտակցական դրդապատճառներ ունի, որոնք ժառանգական ստերեոտիպային հակազդեցությանՙ գազանային բնազդի հեռուներում են գտնվում: Իհարկե, մեր խնդիրը քրիստոնյաների Աստծո եւ մուսուլմանների Ալլահի գործընկերներային հարաբերություններն ու առավելեւս դրանց հադնեպ Բուդդայի կամ Յահվեի վերաբերմունքը պարզելը չէ: Բայց հավատքի արժեքը որոշողը նրա հիմքը կազմող բարոյականության որակն է նաեւ, իսկ իսլամի կրոնական քաղաքականության տողատակերում այդ հեշտության հեդոնիստական հակումները այլ դրսեւորումների էլ են հանգեցնում: Բացատրենք, թե ինչու:

Իսլամը կնոջ ոչ լիարժեքության նախապաշարմունքային ուսմունքն ունենալուց բացի, օրինականացնում է բազմակնությունը: Հարեմն ու հարճերն էլ լոկ անտիկ ժամանակաների սեռական կենցաղի վաղնջենական հիշողություն չեն: Գերբազմացումով կրոնացեղային ռեսուրսի գերակշռում առաջացնելու եւ երկիր մոլորակը մուսուլմաններով գրավելու հնամաշ քաղաքականությունը խնդրի ռազմավարական կողմն է: Կա եւ բարոյահոգեբանական կողմը, որը սեռական ամենաթողությամբ իր հետեւորդին մարմնական հաճույքին սպասարկող հեշտասիրական հորձանուտն է նետում: Հեշտ է ավելի անասնական բնազդի ետեւից ընկնելով բարեմասնական բազմազանության ծարավը հագեցնել, քան թե սեռահոգեկան հակումը կամքի ուժով ու Կանտի մտոք գիտակցականին ենթարկեցնել: Բարոյահոգեբանական ինքնակռվի մտաչարչարանքից խուսանավելու նպատակով կրոնական սկզբունքերն այնպես են ձեւակերպել, որ այդ ոլորտի գրեթե բոլոր ցանկություններն ի կատար ածվեն: Պատեհ-անպատեհ կենակցող սեռական բնազդի հրամանակատարները ստամոքսով մտածող կաֆկայական կապիկների ցանկամիտ ցեղակիցների վերածվեն, որոնց կառավարելու, հաճախ նաեւ օգտագործելու համար մեծ հմտություններ հարկավոր չեն:

Զորօրինակՙ 1915թ եւ քսաներորդ դարի վերջում Սումգայիթյան դեպքերի ժամանակ խաժամուժի իրագործած այլանդակությունները: Բոլորովին վերջերս Քյոլնում կանանց նկատամամբ մուսուլմանների կատարած սեռական բնույթի ոտնձգություններն էլ երիցս ապացուցեցին, որ անսահման հաճույքի պահանջատեր սեռական ագրեսիան նրանց համար Էլ հեբերֆրենիայով տառապողների նման օրինաչափ է: Այսինքն` սովորույթի ուժով գործող վարքագծային կարծրաձեւ, որովհետեւ այդ մարդակերպ գոյակցությունների հոգեկան կյանքի կարգավորման ձեւաչափերից ոչ թե իրականության, այլ հաճույքի սկզբունքն է գործում: Շիզոֆրենիայի ամենատիպիկ գծերից մեկը` ռեալ իրականությունից կտրվելը: Ինչեւիցե, բարձերի մեջ նարգիլայի թմրեցնող ազդեեցությամբ ծուլորեն խոնջացած մուսուլմանին մի պահ հիշելիս իսկույն հասկանալի է դառնում, որ հանուն այս պահի հաճույքի համար ապրելն ու հեշտ կյանք վարելը իրենց կենսափիլիսոփայական կեցությունն է: Նրանցում էթնիկական նշանի թեքում ունեցող ծուլությունն էլ բառի ամենաուղղակի իմաստով հեշտակեցությանն է սպասարկում, որովհետեւ հարակրկնությամբ բնավորության գիծ դառնալով այն սկսում է հաճույք պատճառել:

Ամենն արված է, որ կենսոլորտներն իրենց հեշտականությամբ հաճելի դառնան, ինչի տարազդեցությունները նաեւ թուրքերենում են նկատելի: Պարզվում է, որ նրանց լեզուն էլ հեշտության տեսանկյունից նախանձելի վիճակում չէ: Քանի որ նրանք իրենց հնչունական համկարգը նշանագրող այբուբեն չունեին, արաբերեն թուրքերենով էին գրում եւ կարդում: Սակայն անցյալ դարի քսանականներին անցում կատարեցին լատինատառ թուրքերենին: Ուրույն հնչունական համակարգը հարմարեցրեցին իրենց լեզվի հետ լսողական առոմով առանձնապես չձայնակցող տեսակի հնչունագրերին: Սա համաշխարհային ընգրկում ունեցող լեզվի հետ պատվաստային մեկտեղում է, ինչը իմացական էթնոհոգեբանության տեսանկյունից մտածական գործընթացներն է հեշտացնում: Հիշողությունը որոշակիորեն ազատում հնչյունների պայմանանշանային ծանրաբեռնվածությունից: Թվում է, թե պարզեցմանը միտված քայլ է, բայց արի ու տես, որ դա ընդամենը պարզունակացնում է մարդու լեզվամտածողությունը: Վերջին տարիներին FACEBOOK սոցցանցը անգամ մեր հնդեվրոպական ու հնչունապես բազմահարուստ լեզվի դեպքում ապացուցեց, որ լատինատառ հայերենը պարզապես կազմալուծում է լեզվամտածողությունը: Ազգային լեզվամտածողության հնչունական տարբերություններից բխող սահամանափակումները ստիպում են որոշակիորեն հրաժարվել բարեհնչողական շքեղությունը հովանավորող բառամթերքից: Արդյունքում բանավոր ու գրավոր խոսքից օգտվողի բառաֆոնդը ենթագիտակցական մղումով աղքատացվում` պարզունակեցվում է:

Լեզվական բաղադրտարրերը դյուրաբար մտապահելու պարզունակությանը մոտեցնող երեւույթ է նաեւ ձեւաբանական հեշտություն հարուցող առնմանությունը: Քերականական սեռից զուրկ թուրքերենում հոլովումների եւ խոնարհումների ձայնավորը կախված է բառարմատի ձայանվորից. եթե բառարմատի ձայնավորը ետնալեզվային է կամ առաջնալեզվային, ապա` ավելացվող մասնիկի ձայնավորն էլ պետք է այդ կարգի լինի: Իբրեւ նշվածի ամենատիպիկ ցուցանմուշ կարող է ծառայել ադրբեջաներեն баг "այգի" բառը, որը հոգնակի թվով գործածելու դեպքում баглар է դառնում: Ներբառային հնչունական նույնացաման այս գործընթացը շարահյուսական որոշ տարատեսակություններն է նվազեցնում, ինչը մտակառուցման ժամանակ փոքրիշատե հեշտացնում է նախադասության ձեւակերպումը: Մեկ այլ հեշտացման խնդիր էլ կա նրանց խոսվածքում, որը հնչողության լեզվահոգեկան նրբություններին է առնչվում: Հանրահայտ փաստ է, որ քմաշրթնային թուրքերենի արեւմտյան ճյուղը կլորավունության զգացողություն առաջացնող քաղցր-մեղցր հնչողություն ունի: Իրավ, կարծես թե ականջը շոյող դոնդողային հնչողությունը ակուստիկ հաճելիությամբ հեշտ լսելի է թվում տարատեսակ շփապայթական բաղաձայններով կտրատող գերմաներենի հետ համեմատած: Հնախոսների լեզվով ասած` Ոյր բանն քաղցր է ի լսելիս: Հետեւաբար, ընտրված թեմայի համատեքստում իսկույն հիշելի է դառնում հեշտաբանել հնաբառը, ինչը նույն քաղցրաբանելն ու քաղցրախոս, ընդ որում, նաեւ` քաղցրաձայն լինելն է: Կնշանակի նաեւ քաղցրահունչ, քանի որ ձայնի ամենափոքր միավորը հնչյունն է, որոնց համակցման թուրքական ձեւը, արտաքին լսողական դյուրամարսությունն է:

Կասկածից վեր է` ոմանց կհետքրքրի, թե որտե՞ղ է սկվում կամ ավարտվում այդ հեշտության զգացողության լեզվագիտական գաղտնիքը: Հնչյունի ընկալման ու խոսքի կառուցման մեխանիզմների մտահգոեկան շերտերում ձեւաստեղծվող այս երեւույթի հեղինակային իրավունքներից մի քանիսը առձայնույթի եւ բաղաձայնույթի ձեւաբանական առեղծվածում են թաղված: Ալիստերացիան ու ասոնանսը, որոնց ծավալուն օրինակներին ստորեւ ավելի հանգամանալից կանդրադառնանք, խոսքի տրամադրության արտահայտչությունն ու դրա տպավորությունը ուժեղացնող միջոցներ են: Հնում էլ մոգերի ու շամանների կիառած ծիսակարգերում բառի արտասանվածքի կրկնաբերային բազմակիությունը, որպես հմայախոսական դյութաբառ էր օգտագործվում: Մեզանում այդ լեզվազգացողության մեղավորներից մեկը հնչողությամբ իրար նման ձայնամիավորների արտաբերման ժամանակ խոսքի ապարատի նույնական գործողություններ կատարելն Է: Առհասարակ, մարդու աշխարհընկալման արտահայտությունը հենվում է նմանության ու տարբերության նախահիմքերի վրա, որովհետեւ նա իր հոգեկանի ձեւավորման ու զարգացման ընթացքում ըստ այդ սուբստանցների ընտրողականության է զգայականորեն կողմնորոշվում: Նմանը որպես կանոն միանգամից, գերհեշտությամբ զգացաբար է նկատվում, իսկ տարբերն ընկալելու համար, նրան այդպիսին դարձնող արտաքին ու ներքին հատկությունները դեռ պետք է զանազանել ու ըմբռնել:

Համահնչունությունն էլ ձայնաշղթայի լսողական ազդեցությունը իր ակուստիկ նմանողությամբ սրող հնարք է, ինչի վառ օրինակը տեսնում ենք հեղինակություն վայելող վաղածանոթ կրկներգի պա-բա-բա-բամ ֆրազում: Ամբողջապես օդի հոսանքի ճնշման տակ հպում-պահում-պայթում հաջորդականության խուլ եւ ձայնեղ պայթական բաղաձայններից ու ռնգային ձայնորդից է կազմված, որոնց արտաբերման ժամանակ մարդու շրթունքները միանման գործողություններ են կատարում: Դպրոցական տարիքում հանձնարարված բանաստեղծությունների անգիր անելու ընթացքում առավել հեշտ են մտապահվում միանման բառերից կամ հնչյուներից բաղկացած` խոսքի ապարատի նույնական գործողություններ պահանջող ձայնային համահավաքները: Պարարվեստում եւս սովորողների կողմից ավելի դյուրին` արագորեն են ընկալվում եւ վերարտադրվում այն պարատեսակները, որոնք հիմնականում միանման շարժումներ են պահանջում: Անգամ հոգեբանական վարկածի համաձայն մանկահասակ երեխայի կողմից առաջինը միջազգային մամա եւ պապա բառերն արտաբերելու փաստն է ըստ խոսքի ապարատի գործողության նմանության վերարտադրումով պատճառաբանվում: Ենթադրվում, որ կրծքով կերակրվելու պահին երեխայի խոսքի ապարատը հիմնականում Մ, Պ եւ Ա տառերի արտաբերմանն անհրաժեշտ գործողություններն է կատարում: Կնշանակի` ձայանային նմանողությամբ ճանաչողական հեշտության էմպիրիկ համակարգն է կարգավորում հնչունական ընկալման հուշապահուստային` ենթագիտակցական ազդեցությունը:

Ուրեմն, թուրքերենի հնչունաբանական կազմաբանությունը պետք է, որ իր լսողական դյուրամարսության մեջ նմանողական մեղասակիցեր ունենա: Հնչաոճագիտական ծագման ակուստիկ պատճառներ, որոնք լեզվագեղագիտական տարաշերտության տեսադրույթի դիրքերից վերահաստատում են վաղուց ի վեր իմանալին: Այսօր չէ, կամ ոչ էլ երեկ ու դրա առաջին օրը մտքի ձեռքով ստուգապես սահմանված է, որ խոսքի Էսթետիկական ֆունկցիան կարող է տարածվել ամենաբազմազան բնույթի լեզվական արտահայտությունների վրա: Բառն էլ իմաստային նշանակությունից բացի ձայնապատկերային պարզ ու սինեսթեզիկ կողմեր ունի, որոնք երբեմն գաղափարական նշանակության հետ նույնական են լինում: Բայց բառ ու բանի անհատնում հատկությունների լաբիրինթոսային անկյունադարձերում չխճճվելու համար մտքի թելը խոսքի ընկալողական լեզվահիմքից քարկապենք: Կոմունիկացիոն միջոց լեզվի ձեւավորման ընթացքում հնչյունների զուգակցումներով լսողական սիմվոլիկա ստեղծող հնչունապատկերներ են կազմավորվում: Ասվածն ամեն լեզվում տարբեր կերպ է դրսեւորվում, քանի որ յուրաքանչյուր լեզու ունի հնչույթների իր սեփական համկարգը, հետեւաբար, նաեւ` ձայնավորների հակադրություններն ու զուգահեռները կամ բաղաձայների ազգակցությունը:

Ահավասիկ, տեղի գրականագիտական հավաստումն ընդգծում է` կրկնվող հնչյունները օգնում են պատկերն ընկալել տեսողական եւ լսողական որոշակիությամբՙ մեր պատկերացման մեջ բնության որեւէ երեւույթի` շարժման, ձայնի տպավորություն առաջացնելով: Օրինակ` Ու եւ Ո առձայնույթի հարակրկնողական կիռարկումը ցուրտ քամու միալար սուլոցի տպավորություն է ստեղծում: Անգլոամերիկյան ակուստիկ փորձարկումներն էլ փաստում են, որ Օ եւ Ու ետնալեզվային ձայնավորների զուգակցումի ժամանակ, թերեւս, ըստ նմանության զուգորդման ճանապարհով պատկերավոր հիշողությունը դանդաղաշարժության, մթինության զգացողություններ է առաջացնում: Անխոս, մառախլապատ Ալբիոնի անտառներում միանգամայն պատկերացնելի է այդ ծանրախորհուրդ, ո՞վ գիտե, ոմանց համար գուցե եւ` խորախորհուրդ տեսարանը: Երեւի` միայն ոռնացող գայլն է պակասում, որ Օ-ՈՒ համակցական հնչունապատկերը տեսողականից բացի լսողական բաղադրամասով ամբողջանա: Առանց ավելորդ խոկումային խիզախումի էլ ակներեւ են գայլի ոռնոցի հետ նշյալ հնչունակապի նմանաձայնականից մինչեւ բնաձայնական աղերսները: Մնում է մեր թեմատիկ հետաքրքրության առանցքում հայտված ցեղախմբային աղցանի լեզվահնչողական համակարգի անկյունաքարերից մեկը վերը հիշատկաված գիշատչի կոկրդից հանել:

Բավական է փոքր ինչ ականջ կախել թուրքերեն խոսողներին եւ առանց այլեւայլ հանրամշակութային գիտելիքների էլ անմիջապես նկատելի է դառնում շրթնայնացված Օ եւ Ու տառերի ակտիվությունը` ակուստիկ նմանողական հեշտության ասոնանսը: Ենթադրում ենք, որ սրանով է նաեւ պայմանավորված նրանց լեզվի կլորավուն հնչողությունը, քանի որ մարդու խոսքի ապարատով այդ տառերի արտաբերման ժամանակ շրթունքները կլորանալով օղ են կապում: Ավելին, նրանց հայտնի ՕՂՈւԼ, ՕՂԼՈւ, այսինքն` որդի բառերում առկա հնչյունական համակցումը ինքնաբերաբար գայալաձագի ու տղայի ալեգորիկ եզրագծերում բնաձայնական ուրվանշաններ է ակնարկում: Ստացվեց` նրանց գազանաբարո էության կանչն է նշված ձայնարձակումը, քանի որ դեռեւս հումբոլդտյան ժամանակաշրջանից գիտենք, որ ժողովրդի լեզուն իր ոգին է եւ հակառակը: Եվ մի՞թե լոկ պատահականություն է այն փաստը, որ երեկոներին երբեմն ոռնացող նրանց Bozkurt տխրահռչակ ահաբեկչական խմբավորումը հենց այդ կենդանու անունով է վերնագրվել: Դժվար թե, քանի որ գայլը թուրքերի տոտեմն է ու նրանց երկու լեգենդների համաձայն իրենց էթնոսի նախապապը այդ կենդանու եւ մարդու խառնածինն է եղել: Այլաբանական այդ նույնականացումը արխայիկ մտածողության արգասիք է, քանի որ դեռեւս ամերիկյան բնիկներից "Սենեկա" ցեղի ութը տոհմերն իրենց տոտեմների անուններով էին անվանակոչվում: "Գորշ Գայլեր"-ին անդամակցողների ձեռագրաոճն էլ տոտեմը ֆետիշացնող մարդակեր վայրենիների կիսագազանային գործելակերպի տրամաբանությանն է ներհատուկ. ոհմակի բնազդով հարձակվում են խաղաղ բնակչի վրա ու "հոշոտում": Ապացուցում իրենց կացութակերպի ու լեզվամշակույթի իդենտիֆիկացիոն հավանականությունն առ այն` լեզուն ձեռք է բերվում սեփական կենսափորձն արտահայտելու նպատակով:

Կենսակերպի փորձիմացական արտահայտությունը հավասարապես դրսեւորվում է նրանց երգչական պայմանաձեւերում նաեւ, որովհետեւ իրականությամբ իմաստավորվող արվեստի էությունն ու ստեղծագործական աղբյուրները նույնպես մարդու հոգու խորքերում են թաքուստված: Ըստ որում, երաժշտությունը մարդու ռիթմական ներքին ինքնակարգավորման ամենաակտիվ մասնակիցներից է, ինչն առթում է ենթադրել` կացութաձեւային կենսառիթմերն էլ համարժեքորեն երաժտատեսակի ժանրաոճային բնութագծերն են առաջադրում: Ներկապակցվածությունն այդ փաստվում է այն հանգամանքով, որ նրանց երաժշտական եւ խոսքային արտահայտչականություններն իրենց հետեւողին դեպի տպավորչական դեժավյուն ուղեկցելու ներուժ ունեն: Զարմանալի չէ. կեցության նախադրյալը խոսքն է, եւ մարդն ի բնե իրեն շրջապատող ամեն ինչ լեզվի վերածելու պահանջով է առաջնորդվում: Հետեւապես, աշախարահազգացողական մտքի արտահայտիչ խոսքով է գոյավորվում նաեւ արվեստը: Առանձանպես մեղեդայինը, քանի որ յուրաքանչյուր ազգի մելոսն իր ժողովրդի հնչական ելեւէջներից է սնվում` լեզվի եւ երաժշտության շեշտադրության օրենքները սերտ կապի մեջ դնելով:

Լեզվամեղեդային նմանություններն առաջնահերթ նկատվում են, երբ նրանց ժողովրդական մեղեդայնության մեջ նույնպես հանդիպում է ակուստիկ պարզունակության զգացողությունը: Երաժշտագիտական hայեցակետից այդ զգացողության ենթադրական պատճառներից մեկը ժողովրդական երգելաոճի կառուցվածքային սկզբունքն է: Նկատի ունենք մուղամը, որը, լադի եւ զանազան էպիզոդների հաջորդականության տեսակետից որոշակի կանոններով սահմանափակված լինելով, հիմնվում է նույնանուն եղանակի վրա: Ինքնին հասկանալի է դառնումՙ նույն լադի տեւականությունը, ակուստիկ միատոնին ցեղակցելով, միապաղաղության ձանձյրույթ է արտածում: Թուրքաադրբեջանական երաժշտության լադին մեր կոմպոզիտորների տված պարզունակության պիտակի` մասնագիտական գնահատականի վրա սա մասնակիորեն լույս է սփռում: Բայց միայն կենդանավարժական ուժի լեզուն հասկացողների մուղամը միշտ չէ, որ սահմանափակվում է անմեղ մղմղոցի միալար արտահայտչականությամբ: Հաճոյասեր հեշտության մեխանիզմով ցանկասիրության վերածվելովՙ այն կատարողական ներքինի պարզունակեցման դուռն է գնում: Ձայնային անհերքելի տվյալներ ու հնչունախաղային տեխնիկա ունեցող Ագախան Աբդուլաեւի կամ Ալիմ Քասիմովի կատարումներն ունկնդրելիս` երբեմն ասես սեռական բնույթի իգական տքտքոցների ու լուսնահաչի հոգեգալար կլանչոցի կիսավայրենի խառնուրդ է լսողությանդ վրա հարձակվում: Ձայնի գրոհով հեշտերգ բառի դեպի տարփերգային իմաստը տանող կենդանական ճչերգի տպավորություն է թողնում: Իրավամբ, միատոնությամբ անանձնական լացակումացություն որդեգրած ադրբեջանական երգեցողության ձայնային բեկբեկումների ու ձգձգումների համակցումը շնաԳԱՅԼԻ պոռնոգրաֆիկ մոտիվներով համեմված ոռնոցի է նմանում:

Որքան էլ` զարմանալի լինի, արվեստի տեսությունը չի բացառում այն հավանականությունը, որ երաժշտության որոշ տեսակներ կարող են բովանդակել այնպիսի ձայներ, որոնք մարդիկ հանում են սեռական գրգիռի պահին: Հավելում է նաեւ` սեռահոգեկանի այս ձայնային խաղարկումները մեծապես հարուցում են այդպիսի հոգեվիճակներին հատուկ զգացումներ: Հասկանալու համար, թե ինչն է նրանց նման ձայանարձակումների մեղեդայանցման ուղղորդում, պետք է գեղագիտականի ու գեղարվեստականի լուսաստվերային փոխպարտավորություններն ի մտի ունենալ: Երգացավի ծանր նոպաների ներտեսակային հատիկը մեղեդու էսթետիկական արտացոլանքով հստակել, ինչի համար կբավարարի հիշել արվեստագիտական մի երկմաս ճշմարտություն: Ձայնի տոնի մեջ երեւում է մարդուս մտահոգեկան ողջ պաշարը, եւ երաժտության գեղարվեստաէսթետիկական պատկանելությունը բառի բոլոր իմաստներով պայմանավորված է այն ստեղծողի միջավայրից: Հիրավի, ակամայից մտաբերելով` ՄՈւՂամային աղոթաԿՈՉ կատարողին արաբերեն ՄՈւՂրի են անվանում, անկախ քեզանից գալիս ես մի մտահանգման, որ սեռական սանձարձակությունը բազմակնությամբ օրինականացնող կրոնի արարողակարգային ազդարարը չէր էլ կարող այլաբնույթ հնչողության վրա հույսը դնել: Ասենք ավելին, հեշտասիրական նվնվոցի նմանաձայնումները արտածվում է նաեւ նրանց երաժշտագիտության տերմինական եզրագծերում: Կենդանի օրգանիզմ լեզուն, մշտապես շարժման մեջ լինելով, իչպես վերը նշեցինք` դեռեւս միջնադարից, հաճախ բառիմաստների ու անվանակոչումների գաղափարահնչողական կապերը պատմահամեմատական զուգահեռումներով է շարակարգում: Ադրբեջաներեն Mahны բառը երգարվեստ, երգային նշանակելուց բացի նաեւ երգ, երգասաց եւ վերջապես` երգ հորինել իմաստներն ունի նաեւ: Մուղամն էլ իմպրովիզացիոն` հանպատրաստից տեղում Mahны-հորինվող ժանրի ստեղծագորություն է, ինչը սպասվածից շատ ավելի նկատելի է դարձնում եզրային անվանումների ստուգաբանական արյունակցությունը:

Ինչեւէ, հարկ է նշել, որ երաժշտական ձայնանշանների բնաձայնական կիրառումը հեռու է անձնուրաց կլկլացնողների մենաշնորհը լինելուց: Մեղեդայնության նմանաձայնական մոտեցումը նորույթ չէ եւ երաժշտարվեստում հնչողական կրկնօրինակումի ձեւաբանական ծագումն, ինչ խոսք, ըմբռնելի երեւույթ է: Լեզվի հնչողական համակարգի առանձնաձեւերից սերվելով` երաժտությունը մարդկային խոսքի ինտոնացիաների ընդհանրացման ու մշակման մեջ ընդգրկում է նաեւ ընդօրինակման տարրը: Լայն հնարավորություններ ստեղծում բնաձայնական հնարքներով հնչներանգային էկզոտիկ զարդարումների գնալու համար: Գերօրինակ` աֆրիկյան սեւամորթների երգեցողության մեջ հայտնի է վագրային երգչական մաներան: Մարդկային եղանակալից լացի մեջ ուշադրությունը լարելիս նույնպես երաժշտական ինտոնացիաներ են կնշմարվեն: Թող արտասովոր չհամարվի, սակայն Կոմիտասի համար էլ տեմպոռիթմային ներշնչանքի աղբյուր են հանդիսացել, բնության մեջ հանդիպած ակուստիկ միավորները: Փանոս Թերլեմեզյանի վկայմամբ` հայ երգի բարենորոգիչը եզի բառաչից, ջրի անկումից, ոտների դոփյունից մոնումենտալ երաժշտական գեղեցկություններ է ստեղծել: Ինչ խոսք, անհնար է հանճարի ու քոչվորի մոտեցումների միջեւ համեմատության զգայելի եզրեր գտնել, որովհետեւ նա արարչագործ ամենայն հայոց երաժշտապետն էր, իսկ թուրքն ամենում հեշտին ձգտելով պարզունակեցնող տեսակն է: Լուսնապաշտի նախամշակութային պահանջներին լիուլի բավարարում է բնության մեջ եղած ձայնարձակումի գեղարվեստաէսթետիկական անմշակությունը: Անօրինակ արխետիպային ոռնոցով կենդանական կանչի դասակարգում "արվեստելը", քանզի ամեն թռչուն իր կտուցի չափ է երգում:

Արդարեւ, այստեղ պիտո է շեշտել` թռչունների կոկորդի միջոցով արձակած ձայները երկու տեսակի են լինում. կանչեր եւ երգեր: Հիշատկված հնչունաշարերից առաջինը պարզ կառուցվածքի ձայնարձակումներ են համարվում, իսկ երկրորը` ակուստիկ բարդ համակցում ունեցող ձայնաշղթաներ: Իրենց մեղեդային ոճը նշյալ կենդանաբանական լեզվով գնահատելիս` մուղամին ձայնակից նամազի հրավեր աղոթաԿՈՉՆէլ կանչային տրամաբանության մեջ է տեղավորվում: Վերահաստատում, որ ադրբեջանցու երգեցողությունը ռոմանտիկ տեսակի ի խորոց սրտե ապրված տառապալից զգացմունքների փոխարեն, զուտ հուզական աստիճանակարգում գտնվող կամազուրկ խառնվածքի կանչային նվնվոցներ է արտահայտում: Հուզաթաթախ է, քանի որ բնիկ զգացականությունը ընդամենը սեյսմիկ սենտիմենտի ատյանում խմորվածն է ժայթքեցնում: Հունցած հոգենյութը կրքի այն տեսակին է պատկանում, որն ավելի շատ զգայական տարրն է բովանդակում: Անկախ թեմատիկ-ժանարաոճային առանձնահատկություններից երգեցողության զգացական գունապնակում սակավ առ սակավ է առկայծում էմոցիոնալ թափ ասվածը: Խոսքն ամենեւին վերամբարձության ցցերով թմբկաթաղանթդ քերծող պաթոսի մասին չէ, այլ Ստանիսլավսկու կողմից բազմիցս բարձրաձայնված հուզակամային որակի, որ գեղարվեստական զգացմունքի չափորոշիչներից մեկն է:

Սովորաբար կատարողականի հոգետախնիկական այդ թերության տարատեսակներից մեկը մեծամասամբ կանանց բեմական ելույթներում է պատահում: Թույլ սեռի ներկայացուցիչներն, իրենց բնության ազդակներին հակադրվելու նվազ պոտենցիալ ունենալով, բնազդաբար տարվում են միայն միտքը զգալու գործելաոճով: Այնինչ, ստեղծագործական անձնավորությունը հուզակամային հավասրակշռությունը պահապանելու համար երեւույթը սկզբնապես զգալուց հետո կամածին մղումով պետք է մտածի գաղափարին ծառայող զգացմունքի մասին: Գենդերային շովինիզմ միգուցե համարվի, բայց չհաշված հազվադեպ բացառությունները, մարդկային ցեղի կանացի կեսը հիմնականում "սրտով" է մտածում: Ինտուիցիայի ենթատեսակներից լոկ ներզգայությանն են ապավինում` հաճախ գրողի ծոցն ուղարկելով ներըմբռնում կոչվածը: Բնահոգեկան կազմի զգացմունքային "գեներատոր" մայրական բնազդը, հոգեկան համակուտակման աղբյուրը լինելով, արգելափակում է հույզի որոշակի օտարմամաբ ներքինի վերլուծական օբյեկտիվացումը: Ահա, թե ինչու հուզական տարերքի տեսանկյունից ներկայացնելու փոխարեն ներկայացող կանայք հենց սենտիմենտալ հայեցողության բարձունքներին են հասնում ու հասցնում: Այսքանով ակնհայտվում է` ադրբեջանցիները ներքուստ կանացի խառնվածքի շրջանակներում տեղայնացվելու գնով են հեշտակեցությանը հավատարիմ մնում: Այդկերպ` ավանդական սովորույթի մոլեգին ձգտումով հեշտության անառողջ կենսամշակույթի մոլորյալները շարունակում են ենթագիտակցաբար պտտվել իրենց խավարամտության ներհոգեկան ոլորաններում, որովհետեւ նրանց կենսահամակարգում այն հիմնասկզբունքային, այսինքն` կատեգորիալ կարգավիճակով է դարակերտվել: Եվ արժեհամակարգային դարձ ի շրջանս յուրը կմշտատեւի, քանի որ անցյալի ուրվականն ու ապագայի ստվերը, որպես կանոն ներկայում են ժամադրվում:

Օգտագործված աղբյուրներ

Հր.Աճառյան "Հայերեն արմատական բառարան", Հատոր-Գ, Եր.-1977

ԵՊՀ "Նոր բառագիրք Հայկազեան լեզուի", Հատոր երկրորդ, Եր.-1981

Մ.Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտ "Հայոց բառագիրք, Եր.-1975

Ստ. Մալխասեանց "Հայերեն բացատրական բառարան", Հատոր երրորդ, Եր.-1944

Գ. Ջահուկյան "Հայերեն ստուգաբանական բառարան", Եր.-2010

Ա.Մ.Սուքիասյան "Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան", Եր.-2009

Հ.Մ. Ավետիսյան, Ռ.Ս. Ղազարյան "Միջին հայերենի բառարան", Եր.-2009

Լ.Մ. Խաչատրյան "Գրաբարի բացատրական բառարան", Եր.-2003

Ռ.Ս. Ղազարեան "Գրաբարի հոմանիշների բառարան", Եր.-2006

Լ.Մ. Խաչատրյան "Գրաբարի տարարժեք բառերի բացատրական բառարան", Եր.-1998

ԷԴ.Բ Աղայան "Արդի հայերենի բացատրական բառարան" Հատոր Ա-Ձ, Եր.-1976

ՀՍՍՀ. Գ.Ա. "Ժամանակակից հայերենի բացատրական բառարան" Հատոր երրորդ Եր.-1974

Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան "Լեզվաբանական բառարան", Եր.-1975

Ֆ.Հ. Խլղաթյան "Ոճաբանական տերմինների բառարան տեղեկատու", Եր.-1976

Մ.Մ.Ռոզենտալ "Փիլիսոփայական բառարան", Եր.-1975

Լ.Հախվերդյան "Թատերագիտական բառարան", Եր.-1986

Էդ. Ջրբաշյան, Հ.Մախչանյան "Գրականագիտական բառարան", Եր.-1972

Լ. Տիմոֆեեւ, Ն.Վենգրով "Գրականագիտական տերմինների համառոտ բառարան", Եր.-1957

Կ.Սեժինսկի "Երաժշտական տերմինների համառոտ բառարան", Եր.-1953

Ի.Ս.Կոն "Բարոյագիտական բառարան", Եր.-1986

А.А.Беляева, Л.И.Новикова, В.И. Толстых "Эстетика, Словарь", М.-1989

Ա.Ա. Նալչաջյան "Հոգեբանական բառարան", Եր.-1984

А.В. Петровски, М.Г. Ярошевски "Психология, Словарь", М.-1980

Б.Н.Пономорев "Политический словарь", М.-1956

И.Т. Фролов "Филосовский словарь", А-Я, М-1980

Հ.Ղ. Գրգեարյան, Ն.Մ. Հարությունյան "Աշխարհագրական անունների բառարան", Եր.-1987

Ի.Վ. Լեխին "Քաղաքական բառարան", Եր.-1968

Մ.Պ.Նովիկով "Աթեիստի գրպանի բառարան", Եր.-1983

А.М. Прохоров "Советский энциклопедический словарь", М.-1984

Ф.Н. Петров, Л.С. Шаумян, С.М. Локшина "Словарь иностранных слов", М.-1988

Ռ.Հ. Բաղրամյան, Ի.Հ. Խալիլով "Հայ-ադրբեջաներեն բառարան", Եր.-1978

Ռ.Հ. Բաղրամյան "Ադրբեջաներեն-հայերեն բառարան", Եր.-1987

ՀՍՍՀ. Գ.Ա. "Հայկական սովետական հանրագիտարան", Հ-8, Եր.-1982

Ա.Ա. Նալչաջյան "Հոգեբանության հիմունքներ", Եր.-1997

Զ.Ֆրոյդ "Հոգեվերլուծության ներածություն", Եր.-2002

Ա.Ա. Նալչաջյան "Ընդհանուր հոգեբանության հիմունքներ", Եր.-1991

Ա.Վ. Պետրովսկի "Ընդհանուր հոգեբանություն", Եր.-1974

Ա.Ա. Նալչաջյան "Էթնիկական հոգեբանություն", Եր.-2001

Ա.Այլիսլի "Քարե երազներ", Եր.-2013

Էդ.Բաղայան "Ընդհանուր լեզվաբանության ներածություն", Եր.-1949

Յու.Բորեւ "Գեղագիտություն" Եր.-1982

Ռ.Ուելլեք, Օ.Ուորրեն "Գրականության տեսություն", Եր.-2008

Էդ.Ջրբաշյան "Գրականության տեսություն", Եր.-1954

К.С. Станиславский "Работа актера над ролю" Соб.соч 9 томах, Т-4, М.-1991

Կ.Ս.Ստանիսլավսկի "Իմ կյանքը արվեստում", Եր.-1954

К.С. Станиславский "Работа актера над собой, часть первая", Соб.соч. 9 томах, Т-2, М.-1985

Е. Гротовский "От бедного театра к искусству проводнику", М.-2003

Ա.Ա. Նալչաջյան "Ինտուիցիան գիտական ստեղծագործության պրոցեսում", Եր.-1976

С.Л. Рубенштейн "Основи общей психологии", М.-1946

В.Г. Крысько "Этническая психология", М.-2008

А.А. Налчаджян "Личность, психологическая адаптация и творчество" Ер.-1980

М.-А.Робер, Ф.Тильман "Психология индивида и группы", М.-1988

E.Raudsepp "Maniging Creative Scientists and Engineers", NY. London-1963

И.Ф. Случевски "Психиатрия", Л.-1957

Я.М. Калашник "Судебная психиатрия", М.-1961

Левон-Мелик Шахназарян "Тюрский эпос как разоблачитель турецкой и азербайджанскойпропаганды", www.voskanapat.wordpress.com, 2014, Октябрь-7

Г.В. Закоян "Язык и кино", Ер.-1989

Ֆ.Էնգելս "Ընտանիքի մասնավոր սեփականության եւ պետության ծագումը", Եր.-1948

Мигель де Унамуно "Избранноое в двух томах", Л.-1981

Ա.Ս. Այվազյան "Եռանկյունին: Վիպակներ եւ պատմվածքներ", Եր.-1983

Ռ.Ջ. Քոլլինգվուդ "Արվեստի հիմունքները", Եր.-2007

К.Г. Юнг "Психологические типы", С. Петербург-2001

З.Фройд "Психология бессознательного", М.-1990

Ի.Կանտ "Զուտ բանականության քննադատություն", Եր.-2010

Ֆ.Կաֆկա "Սիրենների լռությունը: Պատմվածքներ", Եր.-1994

Է.Ռոտերդամցի "Գովք հիմարության", Եր.-1964

Մ. Ուելբեք "Տարրական մասնիկներ", Եր.-2014

Րաֆֆի "Երկեր ժողովածու տասը հատորով", Տասներորդ հատոր, Եր.-1959

Պ.Սեւակ "Երկեր երեք հատորով", Հ.-3, Եր.-1983

Հ.Վ. Հովհաննիսյան "Դերասանի արվեստի բնույթը", Եր.-2012

Վ.Գ. Բելինսկի "Ալեքսանդր Պուշկինի երկերի մասին: Վ.Գ. Բելինսկի, Ն.Գ. Չերնիշեւսկի, Ն.Ա. Դոբրոլյուբով "Ընտիր Էջեր" ", Եր.-1980

Հ.Վ. Հովհաննիսյան "Ստանիսլավսկու "սիտեմը" եւ խաղի պարադոքսը ", Եր.-2012

Լ.Մութաֆյան "Թափանցումներ, հոդվածների ժողովածու", Եր.-2014

Հ.Վ. Հովհաննիսյան "Հայ հին դրաման եւ նրա պայմանաձեւերը", Եր.-1990

Ֆ.Մելոյան "Ընթացք: Հոդվածների ժողովածու", Եր.-2003

Յո. Հայզինգա "Homo Ludens(Խաղացող մարդը)", Եր.-2007

Տ.Ռ.Մարտիրոսյան "Հոգեվերլուծության գործառույթը երգարվեստում", ԵԹԿՊԻ, "Հենդես", (գիտական հոդվածների ժողովածու)-10, Եր.-2010

Ս.Գասպարյան "Կոմիտաս", Եր.-1947

Ռ.Աթայան "Կոմիտասական", Եր.-1969

Գ.Ն. Գասպարյան "Ժամանակակիցները Կոմիտասի մասին", Եր.-1960

Ց.Բրուտյան "Կոմիտաս", Եր.-1969

Մ.Քրիշչյան "Անմար կանթեղ", Եր.-1969

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ