ԾԱՆՈԹԱՑԵՔ. ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած որոշման համաձայն, Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Թե մինչ այդ ինչո՞վ է զբաղված եղել պարոն Փախչանյանը, ոչ ՊՆ-ն, ոչ էլ նախագահականը չեն մանրամասնել: Մենք, սակայն, google-ի օգնությամբ գտանք Դավիթ Փախչանյան, որը ռուսական «Աերոսիբ» ընկերության նախագահն է եւ հայաստանյան «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ: Հարգելի ՊՆ, նա է՞... Գուցե ասե՞ք: Չնայածՙ էլ պետք չէ. նա է: |