RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016



Տեղադրվել է` 2016-06-07 21:39:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 3383, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 9

«ՇՈՇԱՓԵԼԻՔԻ ԸՆԿԱԼՈՒՄ» ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հ.Ծ.

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 23-ին կայացել է Սկրիպսի (Scrips) հետազոտական ինստիտուտի պրոֆեսոր եւ Հովարդ Հյուգս բժշկական ինստիտուտի հետազոտող Արտեմ Փաթափությանի «Շոշափելիքի ընկալումը: Ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը» խորագրով դասախոսությունը, որի ընթացքում գիտնականը ներկայացրել է շոշափելիքի ընկալման մեխանիզմները եւ այդ ոլորտում իր կատարած աշխատանքները, խոսել այն մասին, որ ուսումնասիրելով մեխանիկական ընկալման մոլեկուլային մեխանիզմները, նա բացահայտել է իոնային անցուղիների մի նոր ընտանիքՙ Պիեցո (Piezo) անցուղիները, որոնք ակտիվանում են մեխանիկական գրգռումից: Դասախոսության ավարտին նա պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին եւ հիացմունք հայտնել ուսանողներիՙ թեմայի շուրջ ունեցած խորը գիտելիքների համար:

Տեղեկացնենք, որ Արտեմ Փաթափությանը որդին է սփյուռքահայ հայտնի գրող Սարգիս Վահագնի եւ վաստակավոր ուսուցչուհի Հայկուհի Փաթափությանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ