ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՍԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո Ֆրանսիայում մահացել է Երեւանի «Արարատի» նախկին պաշտպան Արսեն Չիլինգարյանը: 50-ամյա Արսենը վերջին տարիներին բնակվում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում: Արսեն Չիլինգարյանն «Արարատի» կազմում մասնակցել է ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնություններին: 1985-ին Խարկովում տեղի «Մետալիստի» հետ խաղում նա ոտքի ծանր վնասվածք ստացավ, որից հետո երկարատեւ բուժվում էր: Ավարտելով ֆուտբոլային կարիերան, Չիլինգարյանն անցավ մարզչական աշխատանքի: Նա գլխավորել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, եղել է Աբովյանի «Կոտայքի» եւ Երեւանի «Ուլիսի» գլխավոր մարզիչը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցել է Արսեն Չիլինգարյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: «Ազգի» մարզական բաժինը եւս միանում է այդ ցավակցական ուղերձին: |