RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



Տեղադրվել է` 2015-02-06 01:06:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1577, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԲԱ ՉԱՆԱՔՔԱԼԵՆ, ՕՐԻՆԱԿ, 95 ԱՄՅԱԿ ՉԻ ՈՒՆԵՑԵ՞Լ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թուրքիայում օրերս պաշտոնապես բացվել է Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված կայք: Հստակ չգիտենք, բայց ասում են, որ այդ կայքի առաջին այցելուների թվում, բացի իհարկե Էրդողանից, նրա` կասկածելի պատմությունների մեջ խրված որդուց, Ահմեդ Դավութօղլուից եւ Մեւլութ Չավուչօղլուից, եղել է նաեւ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը: Եվ քանի որ այս կայքը նաեւ անգլերենով է, ապա այն ընթերցելու համար թագաժառանգը հատուկ թարգմանչի օգնության չի դիմել

Ինչեւէ, Չանաքքալեի ճակատամարտն, ուրեմն, 100 տարեկան է, ինչպես «օրինակ» Հայոց ցեղասպանությունը: Բայց այստեղ մի խնդիր կա, եւ քանի որ Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված կայքում մենք այս խնդրի շուրջ ոչ մի բան չենք հայտնաբերել, ապա բարձրաձայնենք այն: Բանն այն է, որ ի տարբերություն, «օրինակ», Հայոց ցեղասպանության, Չանաքքալեի, ենթադրենք, 95 ամյակը նշելու վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա: Այսինքն, մենք գիտենք, որ հինգ տարի էլ առաջ Թուրքիայում ապրում էին եւ զիլ էին ապրում Էրդողանը, Դավութօղլուն եւ Չավուշօղլուն, բայց մենք ոչինչ չգիտենք, թե նրանք ինչպես են տոնել Չանաքքալեի ճակատամարտի 95-ամյակը: Գուցե չե՞ն տոնել: Հակառակ պարագայում, ինչո՞ւ աշխարհի պետություններից գոնե մեկի ղեկավարին չեն հրավիրել` իրենց հետ միասին տոնելու` թուրքական ավանդական հյուրասիրության բոլոր կանոններով: Այսինքն, զուտ տրամաբանությունից ելնելով ստացվում է, որ Չանաքքալեի ճակատամարտը եղել է 100 տարի առաջ, ապա մոռացվել` ուղիղ մեկ դար, եւ ահա, հարյուր տարի անց, նորից հիշել են, կամ Չանաքքալեի ճակատամարտը միանգամից հարյուր տարեկան է ծնվել...

Մի խոսքով, այս տարվա ապրիլի 24-ին Երեւանում կհանդիպեն մարդիկ, բարձրաստիճան մարդիկ, ովքեր հաճախ են նույն առիթով հանդիպել, իսկ նույն օրը Անկարայում, թագաժառանգ Չարլզը ուշադիր կնայի նախագահ Էրդողանի,վարչապետ Դավութօղլուի եւ ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմքին` փորձելով մտաբերել, թե հավաքվելու առիթն ի՞նչ էր

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ