RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



Տեղադրվել է` 2015-02-06 01:06:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1502, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 10

100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հ. Ծ.

Թուրքական «Durde» եւ ամերիկահայկական «Project 2015» կազմակերպությունները համագործակցում են նշելու Եղեռնի հարյուրամյակը Թուրքիայում, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Նախատեսվում է հավաք Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում, ինչպես նաեւ հիշատակի արարողություն Շիշլիի հայկական գերեզմանատանը, որտեղ թաղված է Սեւակ Շահին Բալըքջին: Վերջինս թուրքական բանակում ծառայող հայ զինվոր էր, որին 2011-ի ապրիլի 24-ին սպանեց մի թուրք զինվոր:

«Որպես հայեր մենք կոչ ենք անում Ստամբուլ գնալ հարգելու զանգվածային գազանությունների արդյունքում զոհվածների հիշատակը եւ հիշեցնելու աշխարհին, որ հարյուր տարի անց մենք շարունակում ենք արդարություն եւ փոխհատուցում պահանջել», նշել է Սարա լի Ուիթսոնը, «Project 2015»-ի վարչության ադամներից, ավելացնելով, որ շատերի համար դա կլինի առաջին այցելությունը դեպի նախնյաց երկիր:

Իսկ «Durde» կազմակերպության ներկայացուցիչ Լեվանտ Սենսեվերն իր հերթին ասել է. «Որպես թուրքեր ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել հայերին եւ հարգանքի տուրք մատուցել ահավոր ոճրագործություններից տուժածներին: Մենք նաեւ կոչ ենք անում մեր կառավարությանը ճանաչելու Ցեղասպանությունը»:

«Durde»-ն մարդու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպություն է, որը պայքարում է ազգայնամոլության եւ ռասիզմի դեմ: «Project 2015»-ը ոչ շահութաբեր ամերիկյան կազմակերպություն է, որի շարքերում ներառված են հայեր, թուրքեր եւ ամերիկացիներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ