RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-02-06 01:06:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1383, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՌԱՋԻՆ 10 ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՎՃԱՐԵԼ ԵՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԱՄԲՈՂՋ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄՈՏ 16 ՏՈԿՈՍԸ

Ա. Մ.

Խոշոր հարկատուների առաջին տասնյակը, 2014 թ.-ի ընթացքում, միասին վերցրած վճարել է մոտ 182 մլրդ դրամ հարկեր, ապահովելով պետական բյուջեի բոլոր եկամուտների (1 տրլն 127 մլրդ դրամ) մոտ 16 տոկոսը: Առաջին 100 խոշոր հարկատուների վճարած հարկերն էլ կազմում են մոտ 428 մլրդ դրամ կամ պետբյուջեի եկամուտների մոտ 38 տոկոսը: Տեղեկացնենք, որ Հայաստանում ընդհանուր առմամբ գործում են ավելի քան 60 հազար տնտեսվարողներ` ընկերություններ եւ անհատ ձեռնարկատերեր:

Ֆինանսների նախարարության հրապարակածՙ 2014-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 42 մլրդ 812 մլն դրամ վճարած հարկերով: Երկրորդը հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Ղ-Տելեկոմ» («ՎիվաՍել-ՄՏՍ») ընկերությունն է` 28 մլրդ 891 մլն դրամ, երրորդը` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը»` 21 մլրդ 571 մլն դրամ:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 19 մլրդ 940 մլն դրամ վճարած հարկերի ցուցանիշով 4-րդն է, «Արմենտելը»` 16 մլրդ 490 մլն դրամով` 5-րդը, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` 12 մլրդ 430 մլն դրամով 6-րդը, «Ֆլեշ» ընկերությունը` 11 մլրդ 980 մլն դրամով 7-րդը, «Գրանդ Տոբակոն»` 10 մլրդ 465 մլն դրամով 8-րդը, «Սի Փի Էս օյլ քորփորեյշնը»` 9 մլրդ 618 մլն դրամով 9-րդը եւ «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը` 8 մլրդ 29 մլն դրամով եզրափակում է առաջին տասնյակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ