RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015



Տեղադրվել է` 2015-02-06 01:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1454, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԳԱՐ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ

Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Բալեյ քաղաքի զինկոմ Ալեքսանդր Լոգինովսկու եւ զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի նկատմամբ` Գյումրիի սպանդի համար մեղադրվող Վալերի Պերմյակովին զորակոչելու համար: Ըստ ռուսական աղբյուրների` Պերմյակովն իր հայրենիքում մշտապես հոգեբույժի զննման տիրույթում է գտնվել, իսկ Չիտայում ծառայելիս էլ` մեկ ամիս պառկել է հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում: Քրեական գործը հարուցվել է հոգեբուժական շեղումներով անձին անփութորեն զորակոչելու համար:

Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 16-ին մեր թերթի առաջնորդող հոդվածում ռուսական կողմից պահանջել էինք առաջին հերթին պատասխանատվության կանչել Պերմյակովին զորակոչող եւ Հայաստան ուղարկող հանձնաժողովին: Հույս ունենք, որ նրանց պատժի ենթարկելով ու ոճրագործին մոլագար որակելով վերջինիս արարքը իրավական այլՙ մեղմ որակումներ չի ստանա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ