RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013



Տեղադրվել է` 2013-01-29 23:51:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1553, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՆՈՐ ԳԼԽԱՑԱՎ ՈՒՆԻ, ԱՆՈՒՆԸ` ՉԱԽԱԼՅԱՆ

Վ. Պ.

Վրացական իշխանությունները իրենց գործն ու դարդը թողած` ընկել են ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի` համաներմամբ վրացական բանտից ազատ արձակվելու հետեւից: Հերթական անգամ Վրաստանի նախագահն է անդադարձել Չախալյանի ազատ արձակվելու հանգամանքին, նշելով, թե հայ ակտիվիստի` բանտում եւս 5 տարի մնալու եւ նոր միայն ազատ արձակցելու դեպքում «Վրաստանի համար նա որեւէ խնդիր չէր ներկայացնի»:

Ստացվում է, որ կամա-ակամա Սաակաշվիլին նախ ընդունում է, որ Չախալյանը «լուրջ» խնդիր է ընկալվում վրացիների համար: Սակայն ավելի հատկանշական է, որ, ըստ Սաակաշվիլու, հինգ տարի անց Չախալյանը «խնդիր» չէր լինի: Եթե հաշվի առնենք, որ Չախալյանի նկատմամբ բանտային տարիներին ճնշումներ են գործադրել, մի քանի անգամ բռնություններ են իրականացվել, թերեւս Սաակաշվիլին կարծում է, որ այդ ճնշումները եւս 5 տարի շարունակելու դեպքում Չախալյանն ազատ արձակվելով ոչինչ անել չէր կարողանա:

Սաակաշվիլու խոսքի մնացյալ հատվածն, ինչպես ասում են, առավել խոսուն է. «Կարող են հարցնել` բանտ նստեցնելով մեկ մարդու հարց կլուծվի՞: Իհարկե, մեկին նստեցնելով բոլոր հարցերը չեն լուծվի: Բայց մենք այս տարիների ընթացքում Սամցխե-Ջավախեթիում շատ խնդիրներ ենք լուծել»: Ասվածը փաստում է, որ «խնդիր» ընկալվող Չախալյանն ու այլ ակտիվիստները բանտարկվել ու հետախուզման տակ են հայտնվել որպես «խնդիրների լուծում»:

Իսկ որ Սաակաշվիլին խոստովանել է նաեւ, թե ինքն անձամբ է վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն ասել «բաց չթողնել Չախալյանին», վկայում է, որ ժամանակին Չախալյանի գոյության ու բանտարկության անհեթեթության մասին անտեղյակ ներկայացող բոլոր վրացի չինովնիկներն էլ հրաշալի տիրապետել են իրավիճակին, ավելին, աշխատել են ամեն գնով բանտում պահել «գործակալին» որպես «խուլիգանի», երբ, օրինակ, Սաակաշվիլու անձնական լուսանկարչին ամենայն հանգստությամբ մեղադրում էին լրտեսության մեջ` չընկնելով խուլիգանական հոդվածներ «հնարելու» հետեւից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ