RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013



ԱՀԱԶԱՆԳ

Տեղադրվել է` 2013-01-29 23:51:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1464, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԼՈՆԴՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ

https://www.facebook.com/groups/458584514177364/

Հարգելի ազգակիցներ.

Բազմիցս խոսվել եւ գրվել է հայոց պատմության, հայկական մշակութային արժեքների (նյութական թե հոգեւոր), մեր ինքնության մի անբաժանելի մասը կազմող փաստերի եւ երեւույթների կեղծման եւ յուրացման փորձերի մասին: Դրա եռանդուն նախաձեռնողներն ու թաքուն իրականացնողները բոլոր ժամանակներում վայելել եւ վայելում են թուրքական պետական մարմինների գաղտնի թե բացահայտ օժանդակությունը:

Սակայն, մեկ բան է, երբ աներկբայորեն մեր սեփականն հանդիսացող արժեքները կեղծվում են անհատների կամ շահագրգիռ կազմակերպությունների կողմից, մեկ այլՙ երբ նման անբարո քայլեր իրենց թույլ են տալիս ամբողջ պետություններ: Ցավոք, քիչ չեն այդպիսիք, եւ հիմա, ցանկանում ենք հայոց իշխանությունների, հայկական բոլոր կազմակերպությունների, աշխարհասփյուռ հայության ուշադրությունն ու զգոնությունը սեւեռել նման մի փաստի վրա.

Լոնդոնի պատմության թանգարանի սրահներից մեկում տեղադրվել են Հայոց Արարատյան թագավորության շրջանի պեղածոները, որտեղ, ցուցադրվող նմուշները ներկայացված են «Անտիկ Թուրքիա (Ancient Turkey)» խորագիրը կրող ցուցանակի ներքո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տասնամյակներ շարունակ մեր ինքնությունը ոտնահարելու փորձ անողների դեմ անհատ մտավորականների բողոք-դիմումները անցել են, իբրեւ «ձայն բառբառոյ յանապատի», կոչ ենք անում սեփական ազգային արժեքների պահպանմանը նախանձախնդիր բոլոր հայորդիներին.

Միավորվելՙ ընդդեմ նմանատիպ կեղծիքների բոլոր փորձերի.

Միասնական բռունցք դառնալՙ ընդդեմ թուրքական քարոզչամեքենային ծառայող բոլոր ծախու «գիտնականների».

Նկատի ունենալով, որ սա միակ դեպքը չէ, երբ արդեն պետական մակարդակով են փորձում մեզանից օտարել մեր նախնիների ժառանգությունը, եւ բրիտանական իշխանություններն արդեն դրա փորձն ունենՙ կոչ ենք անում.

Ակտիվորեն արձագանքել առաջիկայում կազմակերպվելիք բողոքի ակցիաներինՙ

Ընդդեմ լոնդոնյան թանգարանում կազմակերպված ճչացող անարդարության.

Հայաստանյան իշխանությունների կողմից ցուցաբերած անտարբերության.

Ցույց տանք աշխարհինՙ հանուն պատմական արդարության վերականգնման եւ մեր ազգային արժանապատվության պաշտպանությանՙ Հայոց միասնական կամքի զորեղ ուժը:

Լրացուցիչ տեղեկությունների կամ Ձեր կարեւոր մասնակցությունը բերելու համար կարող եք գրանցվել Facebook-ի այս էջում...

Հարկավոր է գործել նախօրոք համաձայնեցված, որպեսզի հաղթանակը լինի ապահովված այս մեր ազգանվեր եւ արդար գործում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ