RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013



Տեղադրվել է` 2013-01-29 23:51:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1331, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ. Ծ.

Բեյրութի ֆրանսիական համալսարանի (Universite Saint-Joseh) հրատարակչատունը լույս է ընծայել «Կիլիկիայի հայերըՙ բնաշխարհ, հիշողություն եւ ինքնություն» (Les Armռniens de Cilicie: Habitat, Mռmoire et Indentitռ) խորագրով գիրք-ալբոմը, տեղեկացնում է Կանադայում լույս տեսնող «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթի դեկտեմբերի 17-ի համարը: Ֆրանսերեն լեզվով մոտ տասը գիտական հոդվածներ եւ 100-ից ավելի հին լուսանկարներ ընդգրկող գրքի հեղինակներն են Միհրան Մինասյանը, Լեւոն Նորտիկյանը, Վահե Թաշճյանը, Ռեյմոն Հարություն Գեւորգյանը եւ Միշել Փապուճյանը:

Միհրան Մինասյանը ներկայացրել է Կիլիկիայի հայ լուսանկարիչների ցանկը, տալով յուրաքանչյուրի մասին կենսագրական տեղեկություններ: Լեւոն Նորտիկյանը հնագիտական պրպտումների եւ վկայագրությունների հիման վրա վերականգնել է Սիսի կաթողիկոսարանի Ս. Սոֆիա տաճարի հատակագիծը: Վահե Թաշճյանն իր առաջին հոդվածում վերլուծության է ենթարկել Կիլիկիայի հայաբնակ վայրերի մասին լույս տեսած հուշամատյանները, որոնցում անդրադարձ կա տվյալ վայրի պատմության, սովորությունների եւ կենցաղի մասին: Երկրորդ հոդվածում նա ներկայացրել է Կիլիկիայի հայ մարդու յուրահատուկ տիպարը, որն իր թրքախոսության եւ կենցաղի առանձնահատկությունների պատճառով հաճախ պախարակվել է Պոլսո հայության եւ հետագայում նաեւ Սիրիայի եւ Լիբանանի հայ ազգային մարմինների կողմից:

Ռեյմոն Հարություն Գեւորգյանի առաջին գրությունը Կիլիկիայի հայության բնակության տարածքային բաժանումների, իսկ երկրորդըՙ երկրում գործող հայկական դպրոցների մասին է: Եվ վերջապես Միշել Փապուճյանը ամփոփ գծերով ներկայացրել է Զեյթունի հայոց պատմությունն ու անդրադարձել կենցաղային զանազան հատկանիշների:

Մեծ թվով լուսանկարների գոյությունը ապացուցում է, որ հայը եղել է անբաժանելի եւ հարազատ տարրը այդ բնաշխարհի:

Գիրքն ընդհանրապես փորձ է վերականգնելու Կիլիկիայում հայկական դարավոր եւ կորսված կյանքի զանազան ոլորտները:

Վերջին տարիների ընթացքում Բեյրութի ֆրանսիական համալսարանի հայկական թեմայով լույս ընծայած նախորդ երկու հրապարակությունները եղել են «Les Armeniens: La quete d"un refuge, 1917-1929» եւ Վարդան Տերունյանի «Memoire Armenien: Photographie du Camp de rռfugiռs d" Alep, 1922-1935» գրքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ