ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ Միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը հաջող հանդես եկավ իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում շրջանաձեւ մրցակարգով անցկացված շախմատի մրցաշարում: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով նվաճեց գլխավոր մրցանակը: Սիմոնյանն իր անհատական վարկանիշով (2409) առաջինն էր մրցաշարի 10 մասնակիցների մեջ: Նա մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Տիգրանը հաղթեց Մաքսիմիլիան Վեյմանին, Բենջամին Արվոլային, Սեւան Բուսկարային եւ Մարիո Գավիլանին, հաշտություն կնքեց Մարկ Լյելի, Յենս Հիրնեյսեի, Յորդան Իվանովի, Պեդրո Մասկարոյի եւ Բորիս Դիմիտրեւսկու հետ: 6-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանեցին Պեդրո Մասկարոն եւ Սեւան Բուսկարան: |