RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013



Տեղադրվել է` 2013-01-29 23:51:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2272, Տպվել է` 127, Ուղարկվել է էլ.փոստով` 121

ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության համատեքստում

«Այբ» ավագ դպրոցի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը մեկնարկել է 2011 թվականից: Բջջային ցանցի առաջընթացի` առաջին սերնդից մինչեւ 4G զարգացման դինամիկայի վերաբերյալ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների պատկերացումները ձեւավորվել են իրականացված տարբեր ծրագրերի միջոցով:

Կրթական համակարգում ՏՏ դերի բարձրացմանը նպաստելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը դրսեւորվել է համակարգված` խորհրդատվության եւ մասնագիտական աջակցության տեսքով: Այդ ուղղությամբ գործադրված ջանքերը դրսեւորվել են ե՛ւ կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում, ե՛ւ կառավարման մշակույթի համատեքստում կազմակերպված դասախոսությունների ձեւաչափով, ե՛ւ դպրոցում կրթության համապարփակ համակարգ ստեղծելու պատրաստակամությամբ:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն իրականացրել է դպրոցի ՏՏ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագիր: Զուգահեռաբար` օժանդակման մասնագետների հետ կազմակերպվել է փորձի փոխանակում եւ վերապատրաստումՙ սարքավորումների հետագա շահագործմանը աջակցելու նպատակով:

Համակարգերի նախագծման, փորձարկման եւ տեղադրման աշխատանքներն արդեն տալիս են ցանկալի արդյունք: Ցանցի ինժեներական սպասարկումը ներառվել է դպրոցի գործող համակարգումՙ ներքին ցանցի արդյունավետությունը եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: Աշակերտներին տրված է համացանցից անվճար հիմքունքներով օգտվելու (20 Մեգաբիթ/վրկ արագությամբ ֆայլեր ներբեռնելու եւ վերբեռնելու) հնարավորություն: «Այբ»-ն այսօր ունի կրթության ժամանակակից գործիքները աշակերտների զարգացմանը ծառայեցնելու մեծ հնարավորություն:

Կրթության խրախուսմանն ուղղված համագործակցության շրջանակներում, կազմակերպվել է ճանաչողական-ուսուցողական հերթական հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

«Սերունդներին առաջարկվող նորարարությունները մարդկության զարգացմանը խթանելու նպատակ են հետապնդում: Կիրթ, բացահայտող, խելացի, վերլուծող, պատասխանատու եւ հեռատես երիտասարդությունը կարող է ոչ միայն հաղթահարել գոյություն ունեցող մարտահրավերը, այլեւ թելադրել զարգացման իր պայմանները: Դրանք, սակայն, պետք է ձեւավորվեն միմյանց հանդեպ հարգանքի, ազնիվ մրցակցության եւ անպայման արդյունքի հասնելու վճռական աշխատասիրության վրա»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ