RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013



ՍԱՄԲՈ

Տեղադրվել է` 2013-01-29 23:51:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1257, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացված այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացրած 6 արցախցի սամբիստներից 2-ը դարձան բրոնզե մեդալակիրներ:

Մարտական սամբոյի մրցաշարում մինչեւ 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Մավրիկ Նասիբյանը: Հաջորդաբար հաղթելով Ղազախստանի ներկայացուցիչներ Ռուստամբեկ Ժիրենշիեւին եւ Սամաթ Շուրինին, ռուսաստանցի Իգոր Սլերիշեւին, Նասիբյանը մտավ կիսաեզրափակիչ: Այս փուլում հայ սամբիստի մրցակիցը ղազախ Կանատ Աշիմովն էր, որի դիմադրությունը հաղթահարել չհաջողվեց: Նասիբյանն իրավունք ստացավ վիճարկելու բրոնզե մեդալը ռուսաստանցի Աբդուլա Ալիեւի հետ ու արժանացավ պարգեւի:

Մարզական սամբոյի մրցաշարում մինչեւ 90 կգ քաշային կարգում Դավիթ Գրիգորյանն էլ հասավ մինչեւ կիսաեզրափակիչՙ հաջորդաբար պայքարից դուրս մղելով Ղազախստանի ներկայացուցիչներ Օրունբասար Ժուրմագանբետովին եւ Ալիբեկ Զեկենովին: Կիսաեզրափակիչում հայ սամբիստը պարտվեց ռուսաստանցի Վիկտոր Օսիպենկոյին, իսկ բրոնզե մեդալը վիճարկեց ղազախ Սայաթ Շամշիեւի հետ գոտեմարտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ