RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



2020-04-06

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 921, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՂԻՍԱԲԵԹ ԹԱԳՈՒՀԻՆ ԴԻՄԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ԻՍԿ ԱՅԴ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է

Կիրակի երեկոյան Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդn ուղերձով դիմել է անգլիացիներին: 93-ամյա թագուհու խոսքին համաճարակի տարածման առաջին իսկ օրերից երկրի քաղաքացիները սպասում էին.

«Դիմում եմ ձեզ ծայրահեղ ծանր պահին, երբ մեր երկրի բնականոն կյանքը խաթարվել է, ոմանց համար այն վերածվել վշտի, ոմանցՙ ֆինանսական դժվարությունների, ամբողջությամբ ազդելով բոլորիս կյանքի վրա: Ինքնագիտակցումը, վճռականությունը եւ հոգատարությունն այլոց հանդեպ շարունակում են մեր երկրում գերադաս լինել» , ասել է նաՙ հուսալով, որ ամեն ինչ կհաղթահարվի եւ ապագայում անգլիացիները կհպարտանան կորոնավիրուսի հարուցած դժվարությունները հաղթահարելու իրենց վճռականությամբ. «Եվ նրանք, ովքեր կգան մեզնից հետո, կասեն, որ բրիտանացիների ներկա սերունդը ուժեղ է նույնքան, որքան նախորդ սերունդները» : Ուղերձը հեռուստատեսությամբ դիտելուց հետո անգլիացիներն իրենց պատշգամբներից ծափահարել են թագուհուն:

Ի դեպՙ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել, հոսպիտալացվել էՙ հիվանդության ախտորոշումից ավելի քան մեկ շաբաթ անց։ 55-ամյա Ջոնսոնը կարանտինում էր Դաունինգ սթրիթի իր նստավայրում, մարտի 26-ից։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ