ԵՂԱՆԱԿՆ ԱՆԿՆԿԱԼՆԵՐ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է երկրի հովտային եւ նախալեռնային գոտում առաջիկա օրերին հնարավոր ցրտահարության վտանգից: Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի եւ Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2-3, հողի մակերեւույթին -4-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0-1, հողի մակերեւույթին -2-3 աստիճան ցուրտ։ Նշված օրերին պետք է ծածկել ջերմոցային տնտեսությունները, հնարավորության դեպքումՙ ջեռուցել։ Ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ձյան տեսքով։ Քամինՙ հյուսիս-արեւելյանՙ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացումՙ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում 12-15 աստիճանով։ |