RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



2020-04-06

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 755, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌՑԱՆՑ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ առաջիկայում նախատեսվում է արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում ստեղծել աշխատանքային խումբ, որն Երեւանից առցանց հյուպատոսական ծառայություններ կմատուցի աշխարհի ցանկացած կետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Ծառայությամբ հնարավոր կլինի ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաեւ անձնագրիՙ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները ներկայացնել առանց անձամբ ներկայանալու ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ, իսկ փաստաթղթերն ուղարկել եւ ստանալ փոստով։ Այս հարցերը կլուծվեն արագ ընթացակարգերովՙ գլոբալ համաճարակային իրավիճակի թելադրանքով, քանի որ գրեթե բոլոր երկրներում կիրառվող քաղաքացիների ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումները հնարավոր չեն դարձնում անձամբ ներկայանալու պահանջը:

Տեսակապով հյուպատոսական ծառայությունների մատուցումն արդեն շատ մոտ ապագայում իրողություն կդառնա։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ