RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



2020-04-06

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 946, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆՐԱՀԱՅՏ «Ну, погоди» ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ԱՌՆՎԱԶՆ 52 ՍԵՐԻԱ ԿԹՈՂԱՐԿՎԻ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Սոյուզմուլտֆիլմ» ընկերությունը որոշել է հանրահայտ եւ բոլորի կողմից սիրված «Ну, погоди» (հայերեն` «Դե, սպասիր») մուլտֆիմը կրկին թողարկել, այս մասին գրում է Риа новости լրատվականը:

Ըստ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Յուլիանա Սլաշչեւայի, մուլտֆիլմի նոր թողարկումներով արդեն հետաքրքրված են բազմաթիվ երկրներ, այդ թվում`ասիական.

«Այս պահին մենք մեկնարկում ենք 26 սերիայից բաղկացած, յոթ րոպե տեւողությամբ, մի շարք: Ապագայում ծրագրում ենք այդ սերիաների քանակը հասցնել 52-ի, որովհետեւ միջազգային վաճառքի համար մեզ առնվազն 52 սերիա է հարկավոր»:

Սլաշչեւան ներկայացրել է նաեւ, որ մուլտֆիլմի նոր սերիաները կլինեն եռաչափ ձեւաչափով, այսինքն` համահունչ ժամանակներին: Որոշումը կայացվել է մոտ հինգ ամսվա ընթացքում:

«Ну, погоди»-ÇÝ (ռեժիսոր` Գենադի Սոկոլսկի, սցենարիստներ` Ալեքսանդր Կուրլյանդսկի, Ֆելիքս Կանդել, Արկադի Խայտ, ձայնագրումը` Անատոլի Պապանով, Կլարա Ռումյանովա, Իգոր Խրիստենկո) խորհրդային շրջանում նկարահանված չափազանց հայտնի մուլտիպլիկացիոն ֆիլմ է, որն ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ «Ուրախ կարուսել» («Весёлая карусель») 1 երաժշտական ալմանախի չորս մուլտֆիլմերից մեկն է։

Մուլտֆիլմի սյուժեի հիմքում ընկած է գայլի ու նապաստակի հակամարտությունը. քաղցած գայլը հետապնդում է նապաստակին, բայց ոչ մի կերպ չի կարողանում բռնել նրան։ Յուրաքանչյուր սերիայի վերջում գայլն ասում է. «Դե, նապաստակ, դե, սպասիր» (ռուս.ՙ «Ну, Заяц, ну, погоди!»)£

«Սոյուզմուլտֆիլմ»-ը մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրության` խորհրդային եւ ռուսական խոշորագույն պետական կինոստուդիա է` հիմնադրված 1936 թվականին, որը գործում է մինչ օրս: Ութ տասնամայակի ընթացքում ընկերությունն ստեղծել է 1500-ից ավել մուլտֆիլմ: Դրանցից շատերը համաշխարհային անիմացիայի «Ոսկե ֆոնդ»` որպես դասական նմուշներ են համարվում եւ մասնակցել են տարբեր միջազգային կինոփառատոներիՙ ստանալով բազում պարգեւներ ու մրցանակներ:

Ընկերության ընդհանուր ակտիվները կազմում են մոտ 900 000 000 ռուսական ռուբլի, հասույթը (2017թ. տվյալներով)` 161 001 000:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ