ԾԱՆՈՒՑՈՒՄ 18:15, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ. Շարունակվում են 0-2 տարեկան երեխաների պատվաստումները, mamul.am Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ֆեյսբուքյան էջում գրված է. «Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակի հետ կապված Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների աշխատում են գերծանրաբերռնված գրաֆիկովՙ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունների ժամանակ: Չնայած վերջինիսՙ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը, հատկապես կապույտ հազի, պնեւմակոկի դեմ պատվաստումները եւ այլն: Նշենք նաեւ, որ պատվաստումները կատարվում են առանձնացված, մեկուսացված եւ անվտանգության բոլոր կանոններին համապատասխանող սենյակներում: 2020-ի մարտի 30-ից մինչեւ ապրիլի 3-ը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից կատարվել է թվով 627 պատվաստում, որից թվով 222-ըՙ կապույտ հազի դեմ»: |