RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016



Տեղադրվել է` 2016-05-19 23:15:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 6154, Տպվել է` 593, Ուղարկվել է էլ.փոստով` 593

ՎԻՍԿԻՆ ՉԻ ՕԳՆՈՒՄ, ԿՕԳՆԻ «ԹՈԹԻ» ԱՐԱՂԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Նախքան Վիեննայում Սարգսյան-Ալիեւ ոչ տետ-ա-տետ հանդիպման մեկնարկը, Ավստրիայի մայրաքաղաքում ամերիկյան Պետքարտուղարության ներկայացուցիչները, որոնք ներկայացվում են որպես Պետքարտուղարության ավագ պաշտոնյա-1 եւ Պետքարտուղարության ավագ պաշտոնյա-2 (ենթադրվում է, որ այդ փակ հանդիպմանը եղել են պետքարտուղարիՙ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդն ու Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը) խոսել են հակամարտության մասին եւ մի շարք կարեւոր եւ անչափ հետաքրքրական տեղեկություններ հաղորդել: Օրինակՙ այս մեկը. խոսելով նախկինում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումներից, ամերիկացի դիվանագետները ասել են. «Կարեւոր է այն, որ նրանք ունակ են խոսել միմյանց հետ: Այսօր հանդիպման այլ ձեւաչափ ունենք, բայց անցյալում մենք նրանց հնարավորություն ենք տվել երկար ժամանակ խոսել դեմ առ դեմ: Սեղանին մի շիշ սկոչ ենք դնում եւ նրանց հնարավորություն տալիս քննարկելու բոլոր հարցերը»:

Թե որքանով է օգնում բանակցություններին վիսկին, պարզ չէ, բայց, որ բանակցություններին կօգնի ոչ թե վիսկիի, այլ Ղարաբաղի «թոթի» արաղը, պարզ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 20-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ