ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԻՇԵՑՆՈՒՄ Է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերություն ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիշեցնում է, որ կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի` «Լիցք» ծառայության միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար չի գանձվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս գրանցվել են առանց ընկերության իմացության միջնորդի կողմից միջնորդավճարի գանձման դեպքեր` ՎիվաՍել-ՄՏՍ-ը կոչ է անում իր բաժանորդներին հետեւել եւ պահանջել, որ լիցքավորման գումարը հաշվեկշռին փոխանցվի ամբողջությամբ: |