ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԵՄՊԻՈՆ Է ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, որը պաշտոնի բերումով նաեւ ՀՀ շախտամի ֆեդերացիայի նախագահի նախագահն է, առաջարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին շախմատ խաղալ պատերազմելու փոխարեն, քանի որ շախմատը օգնում է փոխըմբռնման հասնել: Ընդ որում, ՖԻԴԵ-ի նախագահը նշել է, որ երբ ինքն իր այս առաջարկությունն արել է Սերժ Սարգսյանին, վերջինս հաճույքով ընդունել է: Միեւնույն ժամանակ Իլյումժինովը նշել է, որ Սերժ Ազատիչը ուժեղ խաղացող է, հրաշալի գիտի տեսությունը եւ ՖԻԴԵ-ի անդամ երկրների նախագահների թվում չեմպիոն է, իսկ ՖԻԴԵ-ի անդամ երկրները 187-ն են: Եւ քանի դեռ դուք չեք ուրախացել, որ փաստորեն ՖԻԴԵ-ն Ադրբեջանին տանում է դեպի պարտություն, ասենք, որ շախմատի համաշխարհային այս տարվա օլիմպիադիան տեղի կունենա սեպտեմբերի 1-14-ըՙ Բաքվում: |