ՄԱՐԻԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՍՈՊՐԱՆՈ ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը հեղինակավոր Միջազգային օպերային մրցանակին է արժանացել։ The International Opera Award-ը համարվում է օպերային արվեստի աշխարհի ոչ պաշտոնական «Օսկարը»։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունցել Լոնդոնի Սավոյ թատրոնում, որը մեկ տանիքի տակ էր հյուրընկալել համաշխարհային երաժշտական խոշորագույն աստղերին։ «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում Մարիինյան թատրոնի լիտվացի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի հադթանակը յուրահատուկ նվեր հանդիսացավ երգչուհու ծննդյան 35-ամյակի առթիվ։ Իր ծննդյան օրը երգչուհին նշել էր մայիսի 12-ին։ Միջազգային մրցույթի մրցանակին հավակնող Գրիգորյանի ախոյաններն էին ռուսաստանցի սոպրանո` Եկատերինա Բականովան եւ Աիդա Գաիֆուլինան, ՀԱՀ–ից` Գոլդա Շուլցը եւ Նոզուկո Մեմոն, իսկ ԱՄՆ-ից` Նադին Սյերրան։ Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկի կյանքում նման հաջողությունն առաջին դեպքը չէ։ Դեռեւս 2005 թվականին լավագույն բեմելի համար նա արժանացել է «Բեմի Ոսկե խաչ» մրցանակի, 2010 թվականին նույն «Բեմի Ոսկե խաչին» արժանացել է լավագույն կատարման համար։ |