ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ Է Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ հանդիպմանն ասել է. որ այսօր Մինսկում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, Հայաստանը կստորագրի միությանը միանալու պայմանագիրը, որով Հայաստանը այդ միության անդամ է համարվելու 2015 թվականի հունվարի 1-ից: Եթե դա տեղի ունենա, Հայաստանում կսկսվի մի ժամանակաշրջան, որտեղ բոլոր գործընթացները պետք է հարմարեցվեն արդեն նոր տնտեսական իրողություններին` ըստ այդմ սրբագրելով շատ բան: Մինսկի հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի (հիմնադիր երկրներ), Հայաստանի եւ Ղրղզստանի նախագահները: |