RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014



Տեղադրվել է` 2014-10-09 23:59:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3123, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 10

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

2014-2015 ուս. տարվա ասպիրանտուրայի ընդունելություն

(Հեռակա ուսուցում, անվճար հիմունքներով)

1.Համաշխարհային պատմությունԷ.00.021 տեղ
2.Դասավանդման եւ դաստիարակության մեթոդիկա /աշխարհագրություն/ԺԳ.00.021 տեղ
3.Դասավանդման եւ դաստիարակության մեթոդիկա /մաթեմատիկա/ԺԳ.00.021 տեղ
4.Հատուկ մանկավարժությունԺԳ.00.032 տեղ
5.Սոցիալական հոգեբանությունԺԹ.00.031 տեղ
6.Միջին մակարդակի տեսություններ, սոցիալական կառույցներ, սոցիալական ինստիտուտներ եւ գործընթացներԻԲ.00.031 տեղ

Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական եւ հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ, հանձնել են քննություն օտար լեզվից եւ համակարգչից օգտվելու հմտություններ առարկայի տարբերակված ստուգարք հաղթահարելով անցումային շեմերը:

Դիմորդները ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը.

1. Դիմում համալսարանի ռեկտորին նշելով ընտրած մասնագիտությունը:

2. Մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմի եւ գնահատականների ներդիրի պատճենները, բացառությամբ այս տարվա շրջանավարտների, որոնց թույլատրվում է ներկայացնել ավարտական տեղեկանք:

3. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն եւ չորս լուսանկար (3x4 չափի):

4. Քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է):

5. Ռեֆերատ մասնագիտությունից առնվազն 20 էջի սահմաններում, մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գնահատականով:

Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից: «Բավարար» գնահատական ստացած դիմորդը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից:

Մասնագիտական քննությունից հավասար գնահատական ստանալու դեպքում մրցույթն իրականացվում է հաշվի առնելով հետեւյալ ցուցանիշները ըստ հերթականության:

ա/ «Օտար լեզու» եւ «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաներից ստացած տարբերակված ստուգարքների գնահատականները:

բ/ Հրատարակված գիտական աշխատանքների քանակը:

գ/ Մագիստրոսի կամ բարձրագույն կրթության մասնագետի դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը:

դ/ Մագիստրոսական ատենախոսության կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմային աշխատանքի պաշտպանության գնահատականները:

ե/ Միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում, օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ:

Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2014թ. նոյեմբերի 1-ից 10-ը:

Տեղեկությունների համար դիմել հետեւյալ հասցեով` Երեւան, Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, ասպիրանտուրայի բաժին, հեռ. 59-70-78

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ