«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 10-10-2014
| | Տեղադրվել է` 2014-10-09 23:59:21 (GMT +04:00) | Ընթերցված է` 1493, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 10
| ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱՐԹՈՒՐ ՄԱՂԱՔՅԱՆԸ Հ. Ծ. Ֆրանսիական մարզական լրատվամիջոցների կողմից «Արթուր Արքա» հորջորջված, 1945 թվականի Ֆրանսիայի երիտասարդական տասնամարտի չեմպիոն Արթուր Մաղաքյանը վախճանվել է 89 տարեկանում գլխուղեղի ուռուցքի պատճառած բարդությունների հետեւանքով: Արթուրը ծնվել էր Վիենում (Ֆրանսիա) 1925 թվի նոյեմբերի 11-ին: Փարիզից անկախ լրագրող Ժան Էսքիյանի փոխանցմամբ, 1952-ին վնասվածք ստանալու պատճառով նա չի կարողացել մասնակցել Հելսինկիի օլիմպիական խաղերին եւ վերջ է տվել մարմնամարզիկի իր կարիերային: Հետագայում դարձել է ֆրանսիական մարմնամարզիկների ֆեդերացիայի ղեկավար դեմքերից եւ 1963-ից 1986 թվականը վարել տեխնիկայի գծով վարպետության տնօրենի պաշտոնը: Արժանացել է «Պատվո լեգեոն», «Երախտիքի ազգային օրդեն» եւ «Երիտասարդության եւ սպորտի ոսկե մեդալի»: Հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Վալանսում (Ֆրանսիա): | | | |
|
| |