ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀՈՎԱՆԱՎՈՐԵԼ Է «ՌՈԲՈՏՆԵՐՆ ԱՌՕՐՅԱՅՈՒՄ» ՓԱՌԱՏՈՆԸ Հոկտեմբերի 3-5-ը «ԴիջիԹեք» 2014 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում կայացել է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որին մասնակցել են դպրոցներում ստեղծված ինժեներական խմբակների սաներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ 2012-ից դպրոցներում բացվել են ռոբոտաշինության խմբակներ, որոնց տրամադրվել են հատուկ այդ նպատակով նախագծված ռոբոտ-կոնստրուկտորներ: Ռոբոտ-կոնստրուկտորի ստեղծման եւ, ընդհանրապես, Հայաստանում ռոբոտատեխնիկայի զարգացման եւ աջակցման ծրագրի կյանքի կոչման նպատակով` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է ավելի քան 73 մլն դրամ: Ռոբոտատեխնիկայի խմբակներն արդեն գործում են թվով 60 դպրոցում: Դրանցից 50-ը ստեղծվել են մարզերում: «Ռոբոտներն առօրյայում» փառատոնի ընթացքում ցուցադրվել են ինժեներական խմբակների սաների պատրաստած` տարբեր առաջադրանքներ կատարող ռոբոտները: Այս տարի, ի թիվս այլ միջոցառումների, անցկացվել է նաեւ էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունն է եւ թափոնների վերամշակման խնդրի վրա հանրային ուշադրությունը սեւեռելը: Ցուցահանդեսում ցուցադրվել են նաեւ անօդաչու թռչող սարքեր: «Ռոբոտներն առօրյայում» փառատոնն իր երիտասարդ այցելուներին օգնում է մասնագիտական կողմնորոշման հարցում: Ինչպես այս փառատոնը, ռոբոտաշինության բազմաթիվ այլ մրցույթներ եւս կյանքի են կոչվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձգտումն արդարացված է եւ շոշափելի արդյունք ունի. ԻՏՁՄ ուսումնասիրությունների արդյունքներովՙ ռոբոտաշինության խմբակները զգալիորեն նպաստում են ռոբոտատեխնիկայով զբաղվող աշակերտների առաջադիմությանը: Դպրոցական տարիքում ստացած գիտելիքները հատկապես մնայուն են: «Ռոբոտաշինությունը մեր երկրի մրցունակության ամրապնդման հիմնական ուղղություններից մեկն է: Հայաստանն ունի մտավոր հսկայական ներուժ, որն անհրաժեշտ է օգտագործել երկրի հեռանկարային զարգացման գործում: Այս փառատոնը ռոբոտաշինությամբ հետաքրքրված սովորողների շրջանում խթանում է բացահայտելու եւ նորը ստեղծելու ձգտումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Այս փառատոնի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 մլն դրամ: |