RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 02:24:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1427, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ԽՈՋԱԼՈՒԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆԳԼԻԱԼԵԶՈՒ ՖԻԼՄԸ ԱՐԴԵՆ ԴԻՏԵԼ Է 210.000-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ, ԵՎ ՆՐԱՆՑ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

«Սովի եւ կրակի միջեւ. իշխանություն` կյանքերի գնով» երկու մասից բաղկացած փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի շրջափակման, ռմբակոծությունների, ավերածությունների ու մարդկային ճակատագրերի խեղման, ինչպես նաեւ Խոջալուի ու շրջակա բնակավայրերից ադրբեջանական կրակակետերի լռեցման մասին, նախորդ շաբաթ ներկայացվել էր միջազգային հանրությանը` անգլերեն լեզվով (http://www.youtube.com/watch?v=Gxc7jdIasQg):

Մոտ 90 րոպե ընդհանուր տեւողությամբ այդ ֆիլմը YouTube ցանցում արդեն դիտել է մոտ 210.000-ից ավելի մարդ, եւ այդ թիվը շարունակում է արագորեն աճել:

Ֆիլմը ռուսերեն լեզվով առաջին անգամ ներկայացվել էր 2012-ի փետրվարին (http://www.youtube.com/watch?v=kvzfp9nb-VU), եւ մեծ հետաքրքրություն էր առաջացրել Հայաստանում եւ դրանից դուրս: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում, տարբեր համալսարաններում կազմակերպվել էին բաց կինոդիտումներ, սեմինարներ ու դասախոսություններ:

Ըստ էության, պատրաստվելով հերթական անգամ Ադրբեջանի` պետականորեն ֆինանսավորվող հայատյացության եւ ռասիստական քարոզչության համար կարեւոր հանգրվան հանդիսացող Խոջալուի դեպքերի տարելիցին` ֆիլմը արդեն հասանելի է նաեւ ավելի լայն միջազգային հանրությանը` անգլերեն թարգմանությամբ:

Հարկ է նշել, որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ)` Ֆաթուլաեւն ընդդեմ Ադրբեջանի գործում (2010) որոշել էր, որ Ադրբեջանում ժողովրդավարական պետության կայացման համար անհրաժեշտ նախապայմաններ են խոսքի ազատությունը, բազմակարծությունը եւ հանդուրժողականությունը` պատմական իրադարձությունների մասին նոր փաստերի, մոտեցումների եւ մեկնաբանությունների վերաբերյալ:

«Ավելին` Դատարանը գտնում է, որ խոսքի ազատության կարեւոր բաղկացուցիչ է պատմական ճշմարտության վերհանումը գոյություն ունեն տարբեր կարծիքներ` այդ իրադարձություններում Ադրբեջանի իշխանությունների եւ զորամիավորումների դերի վերաբերյալ», - նշվում է ՄԻԵԴ դատավճռում (պարագրաֆ 87):

Ֆիլմում առաջին անգամ հրապարակվող արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, հարցազրույցների ու քարտեզների միջոցով վերականգնված պատմական իրադարձությունները նոր փաստական հանգամանքներ են ներկայացնում` տարիներ ի վեր սեփական հասարակությունում եւ միջազգային հանրության շրջանում հակահայ, ռասիստական քարոզչությամբ «Խոջալուի իրադարձությունների» վերաբերյալ ադրբեջանական վարկածի դեմ:

Հիշեցնենք, որ ֆիլմը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ