RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 02:24:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2261, Տպվել է` 98, Ուղարկվել է էլ.փոստով` 100

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Մոսկվայի «Սպարտակն» ուսումնամարզական վերջին հավաքն է սկսել Իսպանիայի Մարբելիա քաղաքում: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որ վնասվածքի պատճառով չէր մասնակցել «Սպարտակի» ստուգողական մի քանի հանդիպումների, վերսկսել է մարզումները: Նա արդեն մարզվում է թիմի ֆուտբոլիստների հետ:

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն իր դժգոհությունն է հայտնել, որ վնասվածքների պատճառով առայժմ չի կարողացել գործի մեջ տեսնել հարձակվողներին. «Ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է ընթանում: Հիասթափեցնում է միայն այն, որ մինչ օրս չենք կարողացել գործի մեջ տեսնել այն հարձակվողներին, որոնց կցանկանայինք խաղացնել: Նրանցից շատերը վնասվածքներ ունեն: Օրինակ Էմենիկեն Աֆրիկայի գավաթի մրցաշարին մասնակցելու պատճառով ընդհանրապես չաշխատեց մեզ հետ: Մովսիսյանը վնասվածքի պատճառով օրումեջ էր մարզվում: Ուորիսը 2 վնասվածք ստացավ հավաքների ընթացքում: Ստացվում է, որ 3 հարձակվողներից ոչ ոք լիարժեք նախապատրաստական փուլ չանցավ»:

Ինչ խոսք, Յուրա Մովսիսյանի մարզավիճակն անհանգստացնում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: Հայտնի է, որ մարտի 26-ին ՀՀ հավաքականը Երեւանում աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում հյուրընկալելու է Չեխիայի ընտրանուն: Այդ խաղում Յուրա Մովսիսյանի կարիքը շատ է զգացվում: Ուստի շատ կարեւոր է, որ հայ ֆուտբոլիստը շուտ վերականգնվի ստացած վնասվածքից ու որքան հնարավոր է լավ մարզավիճակ ձեռք բերի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ