RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 02:24:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1410, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Մ. Խ.

Երեկ հետընտրական գործընթացների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը անհասկանալի համարեց Րաֆֆի Հովհաննիսյանի գործելակերպը, երբ Ազատության հրապարակում նա հայտարարեց, թե 80 տոկոս ձայն է հավաքել, արդեն Բաղրամյան 26-ի ճանապարհին հայտարարեց երկրորդ փուլի մասին, իսկ Բաղրամյան 26-ից դուրս գալիս` խորհրդարանական նոր ընտրությունների. «Մեր երկիրը պատվերով համերգների տեղ չէ: Բոլորը պետք է ենթարկվեն Սահմանադրությանը», ասաց նա:

«Ազգի» հարցին, թե ի՞նչ պետք է անի իշխանությունը երկրում իրավիճակը թուլացնելու համար, Շարմազանովը նախ կոչ արեց հրաժարվել «լարվածություն, ճգնաժամ» բառերից, ծայրահեղ բառեր չօգտագործել, քանի որ լարվածություն չկա, նորմալ ժողովրդավարական երկրներում հաղթում են հենց 55-58 տոկոս ձայներով (նա Չեխիայի եւ այլ երկրների օրինակ բերեց). «Մենք շատ հարգում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ձայն չեն տվել մեր թեկնածուին: Կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին ձայն տված մեր քաղաքացիները, Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի եւ մնացածների: Բնականաբար այդ մարդկանց կարծիքը մեզ համար շատ թանկ է, եւ ապագա մեր քայլերում մենք պետք է հաշվի նստենք այդ իրողության հետ», նշեց նա:

Մեր դիտարկմանը, թե նախագահ Սարգսյանը կոմպրոմիսային մարդ է, հնարավո՞ր է, որ նա փոփոխությունների այլ օրակարգ նախագծի, ելնելով նրանից, որ, այնուամենայնիվ, կես միլիոն մարդ իրեն ձայն չի տվել. «Իսկ ո՞վ է ասում, որ մեր օրակարգը փոփոխությունների օրակարգ չէ, «Դեպի ապահով Հայաստանն» ինքը բարեփոխումների եւ փոփոխությունների ծրագիր է, ամենաշատը հենց նախագահ Սարգսյանն է ասել փոփոխությունների անհրաժեշտության մասին», ի պատասխան ասաց Է. Շարմազանովը:

Նա ավելի վաղ արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման վերաբերյալ Րաֆֆու ասածներին, նշել էր, թե` ձայնագրությունը կհրապարակենք, որին հետո Ր. Հովհաննիսյանը բարկացած արձագանքել էր` դավայտե: Երեկ լրագրողների հետ զրույցում Շարմազանովը ճշտումներ արեց.

«Կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանն առհասարակ անձամբ իմ հայտարարության տեքստը չի կարդացել, քանի որ իմ հայտարարության տեքստը շատ պարզ, մատչելի հայերենով գրված է: Եթե նա անձամբ կարդար` նման տպավորություն չէր ստեղծվի: Ուստի կարծում եմ եւ հուսով եմ, որ իր գործընկերները, կուսակից ընկերները այնուամենայնիվ այսօր կամ երեկ երեկոյան նրան արդեն տրամադրած կլինեն իմ հայտարարության տեքստը, եւ կարդալուց հետո ինքն արդեն կհասկանա, որ իր հայտարարությունների, մեղադրանքների մեջ ու իմ հայտարարության մեջ որեւէ զուգահեռ չկա»:

Նա ժխտեց, թե սկսված պաշտոնանկությունները, հատկապես մարզպետների հրաժարականները, կապված են ընտրությունների արդյունքների հետ. իշխանության մեջ, հատկապես ընտրություններից հետո պետք է փոփոխություններ լինեն, քաղաքականությունը կենդանի գործընթաց է, անգամ մի օր էլ հնարավոր է իմանանք, որ ինքը` Շարմազանովն է հեռանում, ի վերջո նախագահի երդման արարողությունից հետո կառավարության բոլոր անդամներն են հրաժարական տալու:

Շարմազանովի խոսքով` ՀՀԿ-ն եւս ընդունում է, որ խնդիրներ կան, եւ աստիճանաբար դրանք լուծում է: Բայց կա՞ երկիր, ուր խնդիր չկա, ու Պլատոնի խոսքը մեջբերեց, ըստ որի իդեալական պետությունն ուտոպիա է: Իսկ Հայաստանում քաղաքական գործընթացները տեղի են ունենալու միայն Սահմանադրությանը համապատասխան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ