RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 02:24:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2035, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 103

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՊԱՏՄԱՎԱՎԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՌԱԼԵԶՈՒ ԱԼԲՈՄՈՒՄ

Օրերս լույս են տեսել Մանկավարժական համալսարանի պատմությունն ու տարեգրությունը ներկայացնող ալբոմի անգլերեն եւ ռուսերեն տարբերակները:

Համալսարանի 90-ամյակին նվիրված ալբոմում արխիվային նյութերի, պատկերազարդ լուսանկարների համադրմամբ կարելի է ծանոթանալ հայ գրերի ստեղծմանը, միջնադարյան Հայաստանում նշանավոր դպրոցների եւ վանական համալսարանների կազմակերպմանը, Մանկավարժական համալսարանի հիմնադրման, գործունեության առաջին տարիների պատմությանը, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմին եւ Արցախյան հերոսամարտին համալսարանի մասնակցությանը:

Ընթերցողն ալբոմի միջոցով կարող է ճանաչել նաեւ բուհի անվանի շրջանավարտներին:

Ալբոմի առաջին էջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն է եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը` Մանկավարժականի հիմնադրման 90-ամյակի առթիվ:

«Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով եռալեզու ալբոմը նպատակ ունի համալսարանի մանկավարժական ժառանգությունը դարձնել սերունդների սեփականությունը, ներկայացնել բուհի պատմության բոլոր շրջանները` հիմնադրումը, զարգացման փուլերը, անցած ճանապարհը, ներկան եւ հեռապատկերը»,- ասաց աշխատակազմի եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը :

Նշենք, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով պատրաստված ալբոմի հայերեն տարբերակը հրատարկվել էր դեռեւս 2012 թվականի տարեվերջին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ