RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-27 02:24:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2417, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 87

ՀՂՓԱՑԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵ՞Լ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ, ինչպես եւ սպասվում էր` Ազգային ժողովի հայտարարություններն ամբողջովին նվիրվեցին նախագահական ընտրություններին եւ հետընտրական վիճակին: Պաթոսը չպակասեց ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ հանրապետական պատգամավորների ելույթներում, կարելի է ասել` նրանք բարձր նոտաներով լավ մրցում էին միմյանց հետ: Ելույթներում հետաքրքական արտահոսքեր կային` նայած պատգամավորի ներկայացրած նեղ շրջանակին, եւ ոչ թե կուսակցական պատկանելությանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մի շարք օրինակներ բերեց, որոնք, ըստ նրա, փաստում են ընտրությունների կեղծիքները, բաժին հանեց նաեւ խավիարակերներին, այն է` եվրոպական դիտորդական կառույցների գնահատականներին, վերջն էլ Սերժ Սարգսյանին առաջարկելով խոհեմություն ցուցաբերել եւ ընդունել սեփական պարտությունը:

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը ընտրությունները ձախողած մարզպետների հրաժարականների շքերթը մատնացույց անելով` եզրակացրեց, թե հենց սա է ապացույց, որ Հայաստանում պետությունն ու իշխող կուսակցությունը նույնացել են: Իսկ նախագահական ընտրություններին ընդդիմադիր ինքնազանգվածն, ըստ նրա, ինքնակազմակերպվեց եւ իր համար մեկ թեկնածու առանձնացրեց, ինչից էլ վախենում էր իշխանությունը:

ՀԱԿ խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ այս ընտրությունները նույնպես համալրեցին կեղծվածների շարքը, մինչդեռ ժողովուրդը ցույց տվեց, որ միտք չունի նվաստացած ապրելու` «ոչ» ասելով օլիգարխիկ համակարգին, ընտրակաշառքին, իսկ ահա ՀԺԿ-ն միշտ ժողովրդի կողքին է կանգնելու:

Զարուհի Փոստանջյանը աբստրահեց Լեւոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպը իրավիճակին` Տիգրան Մեծի փառավոր եւ նրանից հետոյի անփառունակ ժամանակների համեմատականությամբ, ընդհանրացնելով, թե հայկական հազարամյակների անցյալը, ներկան եւ ապագան բոլորիս պարտադրում են սիրել, ապրել եւ պատերազմել մեր «Թագի` ժողովրդի, մեր ժողովրդիՙ մեր հողի, մեր հողիՙ մեր թագավորի: Մեր լավ թագավորիՙ ժողովրդի արաժանապատվության համար»:

ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը զգուշացրեց` այսպես շարունակելը նշանակում է դառնալ ժողովրդի անկառավարելի պոռթկման զոհ` Հայաստանն էլ ներքաշելով ճահճի մեջ:

Սակայն առավել հետաքրքրականը հանրապետական պատգամավորների պատասխաններն էին` դիտանկյունների առումով: Կարծես հներն ու նորերը մի տեսակ իրար հակադրվեին: Ըստ Համլետ Հարությունյանի ` ընդդիմադիր մյուս թեկնածուները վախից թեկնածություն չէին դրել, քանի որ գիտեին` մրցակից չեն Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ էլ հղեց, թե քաղաքական ճգնաժամը խոցելի է դարձնում հենց անապահով խավերին:

Սամվել Ֆարմանյանն , ընդհակառակը, նշում էր, որ ընտրություններից հետո հիմա արդեն նոր Հայաստան է ու երեկվանը չէ` հղփացած, լճացած, անգիտակից պաշտոնյայի ժամանակն անցել է, նոր հրամայականներ կան, հիմա այլեւս փոխադարձ հարգանքի ժամանակ է:

Կարեն Ավագյանը համոզված էր, որ վերջին գործընթացներով ընդդիմության ձեւավորման շարժընթաց է, որ պետք չէ կապել ընտրությունների հետ, իսկ ընդդիմության ժամկետանց դեմքերին իր հետ համախմբվելու կոչ չի անում նաեւ Ր. Հովհաննիսյանը, մինչդեռ սադրանք ու մանիպուլյացիա անողները նույն կերպ շարունակում են:

Սուքիաս Ավետիսյանը հաշտեցրեց` կան խնդիրներ, այդ խնդիրների համար են մարդիկ փողոց գնացել, Րաֆֆուն լսելու: Եվ կոչ արեց քաղաքական ուժերին` ոչ թե հին օրերի երգը երգել, այլ բերել ծրագրեր. «Նստենք, քննարկենք եւ ժողովրդին տանենք դեպի ապահով Հայաստան»:

ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանն առաջարկեց հայացքներն ուղղել առաջ` երկրի զարգացմանն ու անվտանգությանը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած տոկոսներից քաղաքական գլխապտույտ է առաջացել, եւ նա կորցնում է իրականության զգացումը:

Մարգարիտ Եսայանը հիշեցրեց` երկու օրից մարտի 1-ն է, հիշելու են անմեղ զոհված 10 հոգուն, բայց վստահ էր, որ այլեւս այդպիսի բան չի լինի, քանի որ վերջին հինգ տարում մթնոլորտ է փոխվել, եւ ներկա նախագահը այլ որակներ ունի:

Է, ոնց որ Ազգային ժողովում էլ մի բան փոխվել է` այսքան կարծիքներ ներկայացրինք, որ ընթերցողը մի բան հասկանա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 27-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ