ՈՉ ՄԻ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՀԱՎԱՔԱՏԵՂԻՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ Մ. Խ. Անդրադառնալով «Ազգի» հրապարակմանը` քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը հարկ է համարել պարզաբանում տալ, որ մարտի 1-ին Երեւանում անցկացվելիք երկու հանրային հավաքները անցկացման վայրերով եւ տարբեր ժամերի պատճառով չեն կարող համընկնել, քանի որ ի գիտություն են ընդունվել. ա) ՀՀՇ-ի իրազեկումը` մարտի 1-ին, ժամը 16-23-ը Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում, ժամը 20-ին Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոց-Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից տարածք, Իտալիայի փողոց-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ. բ) Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի` ի գիտություն ընդունված իրազեկմամբ էլ մարտի 1-ին հավաք է անցկացվելու Մյասնիկյանի արձանին հարող տարածքում: |