RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-27 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2204, Տպվել է` 109, Ուղարկվել է էլ.փոստով` 115

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ...

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մի նախագիծ ներկայացրեց, որով այլընտրանքայն զինծառայության օրենքում փոփոխություններ են նախատեսվում` կարգավորելով, ըստ զեկուցողի, այն հարաբերությունները, որոնք միաժամանակ ազգային անվտանգության եւ կրոնական հանդուրժողականության շրջանակում են: Փոփոխություններն ըստ էության մի շարք եվրոպական պարտավորությունների շրջանակում են, ինչու չէ` նաեւ հետեւանք եվրոպական ատյաններ դիմած եհովականների գործերում Հայաստանի կրած պարտության, թեեւ վերջինը չկար զեկուցողի խոսքում: Նա ասում էր, որ օրենսդրությամբ այլընտրանքային զինվորական ծառայությունն ամրագրված է, բայց իրականության մեջ այլընտրանքային ծառայություն չենք ունեցել, իրավական պատասխանատվության արժանացածներ կան` նաեւ այդ ծառայությունից հրաժարվելու համար: Միջազգային պարտավորություններից շեղում է եղել նաեւ այն, որ այլընտրանքային ծառայությունը գտնվել է զինվորական վերահսկողության տակ, ծառայության երկար ժամկետները դիտարկվել են նաեւ որպես պատիժ: Եվրոպական դատարանն էլ այս տիպի գործերը քննելիս մի շարք առաջարկներ է արել` օրենսդրության մեջ թերությունները վերացնելու ուղղությամբ: Մի կողմիցՙ չպետք է վնասել ազգային անվտանգությանը եւ երկրի պաշտպանունակությանը, մյուս կողմիցՙ միջազգային պարտավորութունները հնարավոր չէ շրջանցել` ահա սա էր նախագծի փիլիսոփայությունը, որը պատգամավորների բազմաթիվ մտահոգություններին արժանացավ, որոնք նրանք հայտնեցին ե՛ւ հիմնական զեկուցողին, ե՛ւ հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին : Չնայած` Հ. Թովմասյանին թվում է, որ նախագծում հաջողվել է այդ փիլիսոփայությունը: Նախ` տարանջատվել է այլընտրանքային զինվորական եւ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը (այլընտրանքային զինվորական ծառայություն կարող են անցնել այն անձինք, ում կրոնական համոզմունքին դեմ է զենք կրելը): Զինվորական վերահսկողությունից դուրս գալը եւս կա` ստեղծվելու է տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներով հանրապետական հանձնաժողով, որը որոշելու է, թե ո՞վ է անցնելու այդ ծառայությունը, ծառայության վայրը սահմանելու է կառավարությունը, աշխատանքները չպետք է լինեն նվաստացնող, ասենք` դրանք սանիտարական կամ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայությունում կարող են լինել: Ծառայության ժամկետները եւս կրճատվում են` 36 ամսից դառնալով 30` այլընտրանքային զինվորական ծառայության դեպքում:

Ավելի վաղ ծառայությունից հրաժարվելու համար դատապատվածների եւ նախաքննության ընթացքում գտնվող գործերի առումով եւս զիջում կա` դատապարտվածներն ազատվում են պատժի կրումից, դատաքննության եւ նախաքննության ընթացակարգում գտնվողները կարող են դիմել եւ անցնել ալընտրանքային ծառայության (26 գործ նախաքննական փուլում է, 34 մարդ պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկներում, դաստաքննության փուլում են գտնվում 26 անձ):

Հայաստանում միայն մի կրոնական հոսանքի ներկայացուցիչներ են հրաժարվում զինծառայությունից` Եհովայի վկաների հետեւորդները: Պատգամավորները բավական մտահոգություններ տեսան այս նախագծի հետ կապված` սուբյեկտիվ որոշումներ, կոռուպցիոն ռիսկեր` հանձնաժողովի առումով:

Միայն զենք կրելը բացառող մի հոսանք կա, սա է հիմքը, հանձնաժողովը պետք է սա անի` վեր հանի այդ հոսանքի հետեւորդ լինելու հիմքը, ապացուցի դա, կրոնի մասնագետներ են ընդգրկվելու հանձնաժողովում: Երաշխիքներն էլ սահմանադրությունում են: Սա էր Հր. Թովմասյանի պատասխանը, իսկ ազգային անվտանգության առումով` նա չէր կարծում, թե սա այն հարցն է, որի վրա հայ մարդը ձեռք կտաքացնի, բացի դրանիցՙ հանձնաժողովն այն սկզբունքով է ձեւավորվելու, որ դա կբացառվի:

Պատգամավորները միանշանակ չէին ընդունում առաջին ընթերցմամբ ընդունելիք, փաթեթով բերված նախագիծը` պետության պաշտպանունակության եւ ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ վտանգներ, ինչպես նաեւ նախագծի անհստակությունները մատնացույց անելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ