ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ Հանրային խորհուրդ Խոր ցավով տեղեկացանք մեծ պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանի մահվան մասին: Բաբկեն Հարությունյանն այն եզակի գիտնականներից է, որոնց ներդրումը հայ ժողովրդի կյանքում լուրջ հետագիծ է թողնումՙ դառնալով երիտասարդ գիտնականների համար յուրօրինակ ուղենիշ ու գաղափարախոսություն: Այդ առումով նա մեծ, հայրենանվեր ուսուցիչ էր, որից սովորելու շատ բան ունեն գալիք սերունդները: Անգնահատելի է նաեւ նրա հասարակական դերը: Որպես Հանրային խորհրդի անդամՙ նա մշտապես հանդես էր գալիս հասարակությանը հուզող հարցերի օբյեկտիվ ու անաչառ մեկնաբանությամբ, բարձրաձայնում դրանք համարձակորեն` մատնանշելով նաեւ լուծումներ: Հանրային խորհրդի անունից ցավակցություն ենք հայտնում մեծ գիտնականի հարազատներին, ընկերներին, ողջ գիտական մտավորականությանը: |