RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ

Ի՞նչ կապ կա այս գերժամանակակից, բառարաններում դեռեւս չամրագրված սղաճ -ի եւ ավանդական սղոց -ի միջեւ։ Բոլորս գիտենք, որ սղոց նշանակում է «փայտ, երկաթ, քար եւ այլն կտրելու գործիք»։ Փոխաբերաբար հնում նշանակել է նաեւ «ձկան մի տեսակ», այժմՙ սղոցաձուկ ։

Այդուամենայնիվ, այդ ինչպե՞ս սղոցը մտավ մեր ազգային բյուջե եւ սկսեց սղոցել մեր միջոցները։ Վերջում կտեսնենք, որ սղոց բառի բացատրության մեջ պետք է գրել, որ այն սղոցում է ոչ միայն փայտ ու երկաթ, քար ու ատամ, այլեւՙ փող, միջոցներ, հետեւաբարՙ նաեւ նյարդեր։ Սղոց բառը կազմված է սուղ արմատից եւ ոց մասնիկից, ինչպես խարտոց -ը։

Տեսնենք, թե ինչ է սուղ -ը։ Սուղ ՙ «քիչ, համառոտ, կարճ»։ Որիցՙ սղանալ «բարակել, կարճանալ», սղավաճառ «բարձր գնով ծախող»։

Այսինքնՙ սղոց նշանակում է «սուղ դարձնող, քչացնող, համառոտող, կարճացնող»։ Սղագիր ՙ «համառոտ գրող, գրվածք», սղություն ՙ «քչություն» եւ այլն։

Դառնանք սղաճ -ին։ Պարզվում է, որ սղաճ նշանակում է «քչության աճ, պակասության աճ»։ Այսինքնՙ «փողի պակասության աճ»։ Միակ բանը, որ աճում է մեզ մոտ, պակասությունն է (ցավոք սրտի)։ Ասենք նաեւ, որ այս սղաճ -ը գործածվում է դեֆիցիտ բառի փոխարեն, որի համար ունենք մեկ այլ գեղեցիկ բառՙ պակասուրդ կամ պակսուրդ, պակասություն ՙ հաստատված հայերենի բարձրագույն խորհրդի կողմից։ Հիմա որ բառը կհաղթիՙ սղա՞ճ -ը , թե՞ պակսուրդ -ը, ժամանակը ցույց կտա։ Մի բան պարզ է. որն էլ հաղթիՙ պարտվողը բյուջեն է ու մեր կենսամակարդակը։ Կարեւորն այն է, որ օտար դեֆիցիտ բառի փոխարեն գործածվի պակասուրդ կամ սղաճ բառերից մեկն ու մեկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ