ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ Խոյը խորհրդանշական մեծ նշանակություն է ունեցել մեզ համար, ինչը նկատելի է թե՛ բանահյուսության մեջ, թե՛ հավատալիքների: Խոյը անմալ, այսինքնՙ չամորձատած, արու ոչխարն է: Խոյի եղջյուրների կլորավուն ձեւն է ծնել խոյակ ՙ «սյունագլուխ» բառը: Խոյերը էգերին տիրանալու համար կռվում են իրար հետՙ ճակատ ճակատի խփելովՙ խոյահարելով , միմյանց: Այստեղից էլ, փոխաբերաբար, առաջացել է պատերազմական մի մեքենայի խոյ անվանումը: Խոյանալ նշանակում է «հարձակվել, խոյի պես վրա վազել»: Հր. Աճառյանը չի ստուգաբանում բառը, բայց բերում է շատ ուշագրավ ստուգաբանություններ: Օտարազգի լեզվաբաններից մի քանիսը պնդում են, թե Թալմուդի մեջ մտած եբրայերեն խոյ օտար բառը հայերենից է փոխառված: Մեկ ուրիշ նշանավոր լեզվաբան պնդում է, թե հնդեվրոպական նախալեզվում բառն ունեցել է ghotia ձեւը, որիցՙ հայերեն խոյ : Խոյ բառը անցել է թուրքական լեզուներին: Նախալեզվի արմատը տվել է խոչ , որից էլ փոխառյալ ե նօսմաներենՙ ղոչ , մոնղոլերենՙ խուչա : Հայերեն խոչ բառը ստանալով ն հոդըՙ դառնում է խոչն , որից էլ խաշն , այսինքնՙ ոչխար: Նույն խոչ -ից է խոչխար բառը, որից էլՙ հոչխար եւ ոչխար , թեեւ Հր. Աճառյանը պնդում է, որ ոչխար -ը կովկասյան փոխառություն է: Այսպիսով, հայերեն էշ բառի նման խոյ բառն էլ է անցել բազմաթիվ հնդեվրոպական եւ ոչ հնդեվրոպական լեզուների, այնտեղ ծնել բազմաթիվ նոր բառեր: |