RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:14:59 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 33. ՏԱՏ, ՆԱՆ, ՄԱՄԱ, ՊԱՊԱ

Տատը, ինչպես գիտենք, մեծ մայրն է: Տատ -ը բնաձայնական բառ է, որն ավելի հատուկ է մանկական լեզվին: Ուշագրավ է, որ այս բառը կա հնդեվրոպական եւ ոչ հնդեվրոպական շատ լեզուներում: Օրինակՙ հին հնդկերենՙ տատա , հունարենՙ տատա , լատիներենՙ տատա , սերբերենՙ տատա , չեխերենՙ տատա ,գերմաներենՙ tate , եւ այս բոլորը նշանակում են ոչ թե «մեծ մայր», ինչպես հայերենում, այլ «հայր, հայրիկ»:

Ռուսերենում կա тетя բառը, որ նույն ծագումն ունի, ինչ մեր տատ բառը: Հիմա ռուսերենից մենք վերցրել ենք այդ բառը եւ դարձրել դիմելաձեւՙ ծյոծյա, տոտա : Այսինքնՙ եթե մեկին ասում ենք տյոտյա , ապա իրականում ասում ենք տատիկ : Այնպես որ, սիրելի ոչ տատիկներ, թույլ մի տվեք, որ ձեզ ժամանակից շուտ տատիկ դարձնեն: Ուշագրավ է, որ ռուսերեն дед «մեծ հայր, պապ», дядя «մորեղբայր, հորեղբայր» բառերը նույն ծագումն ունեն: Ոչ հնդեվրոպական լեզուներից վրացերենում կա դեդա բառը, որ նշանակում է «մայր»:

Հետաքրքրական է, որ նույն մայր կամ հայր գաղափարն արտահայտելու համար նույն լեզվում բառերը տարբեր են. օրինակՙ հնդեվրոպական լեզուներում մեծահասակների լեզվի համար սովորական են պատեր «հայր», մատեր «մայր» բառերը: Իսկ մանուկներն իրենց լեզվով ասում են ապպա , որ հայերենում դարձել է ափու, ապի ՙ «հայր, հայրիկ», ասում են ամմա, մամա , որ հայերենում դարձել է մա, մամ, մամի , ասում են նանա, նենա, որ հայերենում դարձել է նան, նանա, նանե, նանի ՙ «մայր, մայրիկ» նշանակությամբ: Հիշենք մեր Նանե դիցուհուն: Այնուամենայնիվ, քանի որ բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ երեխաներ են եղել, ապա բոլորն էլ ասել են եւ ասում ենՙ մամա, պապա :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ