RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 88. «ԱՆԱՐՄԱՏ» ԲԱՌԵՐ

Կխոսենք հայերեն մի բառի մասին, որը, ի զարմանս մեզ, արմատ, կարծեք թե, չունի: Խոսքը չքանալ բառի մասին է: Անմիջապես ենթադրում ենք, որ բառի արմատն է չիք -ը: Բայց չիք բառում չ -ն ժխտական է: Մնաց իք -ը, սա էլ նշանակում է «մի բան»: Բայց սրա մեջ էլ ք -ն է ածանց: Մնաց ի -ն: Պարզվում է, որ ի- ն արմատ է եւ նշանակում է «մի բան»: Սրանից են իք, իմն, ինչ, իր բառերը: Չիք բառից ունենք չիք լինել «անհետանալ, աներեւութանալ», չքաստան , եւ մեր չքանալ -ը: Փաստորեն, չքանալ բառի մեջ ի -ն հնչյունափոխվել է եւ դարձել գաղտնավանկ ը : Այսինքնՙ այդ բառում արմատի դերը գաղտնաբար տանում է ը-ն:

Բայց հայերենում, որքան էլ դա զարմանալի է, իրոք կան անարմատ բառեր: Օրինակ, շատ է խոսվել համույթ բառի մասին: Մի մասն ընդունում է այս բառը, մի մասը մերժումՙ որպես անարմատ, արհեստական բառ: (Կարծես թե բառերը բնական էլ են լինում:) Բայց մերժողները մոռանում են, որ կան համայն, համայնք, համայնական եւ այլ բառեր, որոնք նույնպես կազմված են միայն ածանցներից:

Թեեւ հայերենում համ -ը նաեւ արմատ է, որի նշանակություններից են «չափավորություն, բարեկարգություն, կարգ-կանոն» իմաստները: Այնպես որ համույթը կարող է համարվել այս համ -ից կազմված բառ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ