RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2012-08-15 13:15:00 (GMT +04:00)

ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ

Ինովացիա բառը սկզբնապես գործածվել է լեզվաբանության մեջ եւ նշանակել է «տվյալ լեզվի մեջՙ համեմատաբար դրա վերջին շրջանում նոր գործածվել սկսած, նոր երեւան ե կած բառեր, բառակապակցություններ եւ արտահայտություններ»: Հայերեն համարժեքն է նորաբանություն : Սակայն վերջերս ինովացիա տերմինը ընդլայնել է իր իմաստը եւ նշանակում է նաեւ «գիտության, տեխնիկայի, ղեկավարման, աշխատանքի կազմակերպման ոլորտներում արվող թե՛ նորարարությունը եւ թե՛ այդ նորարարության ներմուծումը, իրականացումը»:

ՀՀ Ազգային ժողովում ընդունվել է «ՀՀ ինովացիոն համակարգի պետական աջակցության մասին» օրենքը: Կա նաեւ «ՀՀ ինովացիոն համակարգի զարգացման հայեցակարգի» կառավարական որոշումը: Տեսնենք, հնարավոր չէ՞ ինովացիա եզրը փոխարինել հայերեն համարժեքով: Հայերենում ունենք նորամուծություն բառը, որը նշանակում է «որեւէ բնագավառում նոր մուծված, մուտք գործած երեւույթ, իրողություն եւ այլն, նորամույծ առարկա, երեւույթ, սովորություն եւ այլն, ինչպես նաեւ նոր բառեր, նոր ձեւեր, ուղղություններ գիտության, տեխնիկայի եւ արտադրության մեջ, նոր միտք, կատարելագործում եւ այլն մտցնելը, ներդնելը, ներմուծելը»:

Ինչպես տեսնում ենք, նորամուծություն բառը սպառիչ կերպով բնութագրում է այն երեւույթը, որն արտահայտվում է ինովացիա օտար եզրով:

Ուստի առաջարկում ենք բառերի այսպիսի համակարգ. ինովացիա - նորամուծում, նորամուծություն, ինովացիոն - նորամույծ, նորամուծային, ինովատոր - նորարար :

Եվ օրենքի անվանումը կհնչի այսպես. «ՀՀ նորամուծային համակարգի պետական աջակցության մասին» օրենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ