ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ Նախորդ զրույցում խոսեցինք կրոնի մասին: Իսկ ինչ կրոն առանց ծեսերի, այսինքնՙ առանց պաշտամունքային արարողությունների ամբողջության: Այս զրույցում կխոսենք այդ արարողություններից մեկիՙ զատիկի մասին: Զատիկ բառն առաջացել է զատել բառից, որ նշանակում է «կտրել, բաժանել, անջատել, ջոկել, առանձնացնել». զատել = զ + հատել : Զատիկը հրեական տոն է. կատարվում է ի հիշատակ եգիպտական գերությունից հրեաների դուրս գալու (զատվելու) եւ Կարմիր ծովն անցնելու: Եբրայերեն պասեք (բիսախ) բառից է, որ նշանակում է «անցք, անցարան»: Հիշենք, որ Կարմիր ծովը բացվեց եւ անցարան դարձավ եգիպտացիներից փախչող հրեաների համար: Զատիկ է կոչվում նաեւ այն գառը, որ մորթում են զատկին, նմանությամբ այն գառների, որ հրեաները Եգիպտոսից դուրս գալու գիշերը մորթեցին ու կերան: Այդ գառների արյունով նրանք ներկեցին իրենց դռները, եւ հրեշտակը չմտավ նրանց տները, այլ միայն եգիպտացիների, եւ մորթեց նրանց բոլոր անդրանիկ զավակներին: Հետագայում գառներ զոհաբերելը (մատաղելը) սովորույթ դարձավ. գառը պետք է լիներ անարատ, արու եւ մեկ տարեկան: Ամեն տուն մորթում էր եւ, եթե չկարողանային ամբողջովին ուտել, ապա կարելի էր տալ հարեւաններին: Գառան ոչ մի ոսկոր չպետք է կոտրվեր. մնացորդներն այրում էին: Սա էլ այսօրվա մատաղն է: Հիշենք, որ առաջին մատաղը Աբելն արեց: Զատիկ է նաեւ քրիստոնեական տոնըՙ ի հիշատակ Քրիստոսի հարության, որ տեղի ունեցավ հրեական զատկի օրը եւ փոխարինեց այդ հին զատկին: Հիշենք, որ Քրիստոսը իր կյանքի վերջին տարում զատիկը կատարեց իր աշակերտների հետ այն օրը, երբ պետք է սկսվեր իր խաչելությունը: Քրիստոսը զատկական գառ համարեց իր անձը, եւ հրեաները որպես Աստծու գառ զոհաբերեցին, մատաղ արեցին Քրիստոսին: Զատկի օրերին քրիստոնյա սպանելու սովորույթը մինչեւ վերջերս պահպանված էր հրեաների մեջ: Հացն ու գինին, որ կային վերջին ընթրիքի ժամանակ, խորհրդանշում էին Քրիստոսի մարմինը եւ արյունը, որ Քրիստոսը տվեց հրեաներին ի մահ մատնելու: Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսը իր մարմնով մեղքից զատեց աշխարհը եւ մարդկանցՙ հանուն փրկության: Իսկ ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է թե՛ Կարմիր ծովը, թե՛ Քրիստոսի արյան գույնը: Փաստորեն, քրիստոնեական զատիկը ինչ-որ իմաստով պատվաստ է հրեական զատկի տոնին: |